Բաժին. Ֆինանսական

Բորսաներ – 25/03/22. Նավթ, թանկարժեք և գունավոր մետաղներ, ԱՄՆ և եվրոպական ինդեքսներ

Նավթի գներն աճել են

Աշխարհի խոշորագույն հումքային բորսաներում մարտի 25-ին կայացած առևտրային շրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները.

Նյու-Յորքի NYMEХ (New York Merchantile Exchange) բորսայում նավթի WTI (Light Sweet) տեսակի գինն աճել է 0.09%-ով և կազմել 112.60 դոլար, իսկ Լոնդոնի IСE (InterContinental Exchange Futures) բորսայում նավթի Brent տեսակի գինն աճել է 0.51%-ով և կազմել 119.98 դոլար:

Չափման միավորը` 1 բարել (158.98 լիտր):

NYMEX. Թանկարժեք մետաղների գները նվազել են

Նյու-Յորքի NYMEX բորսայում մարտի 25-ին կայացած առևտրային շրջանի արդյունքում սահմանվել են թանկարժեք մետաղների հետևյալ գները.

Ոսկու ֆյուչերսների գինը նվազել է 0.21%-ով և կազմել 1957.60 դոլար, արծաթի ֆյուչերսների գինը նվազել է 0.85%-ով և կազմել 25.73 դոլար, իսկ պլատինի ֆյուչերսների գինը նվազել է 2.86%-ով և կազմել 1005.60 դոլար:

Չափման միավորը` 1 տրոյական ունցիա (31.1 գրամ):

LME. Գունավոր մետաղների գներ

Լոնդոնի մետաղների բորսայում (LME) մարտի 25-ին կայացած առևտրային շրջանի արդյունքում գունավոր մետաղների առաջիկա երեք ամիսների ֆյուչերսների համար սահմանվել են հետևյալ գները.

Ալյումինի գինը նվազել է 0.51%-ով և կազմել 3605.00 դոլար, պղնձի գինը նվազել է 0.80%-ով և կազմել 10267.00 դոլար, կապարի գինն աճել է 1.82%-ով և կազմել 2350.50 դոլար, նիկելի գինը նվազել է 4.68%-ով և կազմել 35491.00 դոլար, անագի գինը նվազել է 1.04%-ով և կազմել 42283.00 դոլար, ցինկի գինն աճել է 0.68%-ով և կազմել 4066.50 դոլար, մոլիբդենի գինը չի փոխվել և կրկին կազմել է 42615.30 դոլար, կոբալտի գինը չի փոխվել և կրկին կազմել է 82000.00 դոլար:

Չափման միավորը` 1 տոննա:

Ամերիկյան ինդեքսներ

ԱՄՆ ֆոնդային բորսաներում մարտի 25-ին կայացած առևտրային շրջանների արդյունքները հետևյալն են.

Արդյունաբերական Dow Jones ինդեքսն աճել է 0.44%-ով և կազմել 34861.24 կետ, լայն սպառման շուկաների S&P 500 ինդեքսն աճել է 0.51%-ով և կազմել 4543.06 կետ, իսկ բարձր տեխնոլոգիաների Nasdaq ինդեքսը նվազել է 0.16%-ով և կազմել 14169.30 կետ:

Եվրոպական ինդեքսներ

Եվրոպական ֆոնդային բորսաներում մարտի 25-ին կայացած առևտրային շրջանների արդյունքները հետևյալն են.

Գերմանական DAX ինդեքսն աճել է 0.22%-ով և կազմել 14305.76 կետ, ֆրանսիական CAC 40 ինդեքսը նվազել է 0.03%-ով և կազմել 6553.68 կետ, բրիտանական FTSE ինդեքսն աճել է 0.21%-ով և կազմել 7483.35 կետ, իսկ ռուսական RTSI ինդեքսը նվազել է 2.70%-ով և կազմել 829.62 կետ:

Share