Բաժին. Ֆինանսական

Բորսաներ – 28/03/22. Նավթ, թանկարժեք և գունավոր մետաղներ, ԱՄՆ և եվրոպական ինդեքսներ

Նավթի գները նվազել են

Աշխարհի խոշորագույն հումքային բորսաներում մարտի 28-ին կայացած առևտրային շրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները.

Նյու-Յորքի NYMEХ (New York Merchantile Exchange) բորսայում նավթի WTI (Light Sweet) տեսակի գինը նվազել է 4.33%-ով և կազմել 104.70 դոլար, իսկ Լոնդոնի IСE (InterContinental Exchange Futures) բորսայում նավթի Brent տեսակի գինը նվազել է 4.48%-ով և կազմել 111.00 դոլար:

Չափման միավորը` 1 բարել (158.98 լիտր):

NYMEX. Թանկարժեք մետաղների գները նվազել են

Նյու-Յորքի NYMEX բորսայում մարտի 28-ին կայացած առևտրային շրջանի արդյունքում սահմանվել են թանկարժեք մետաղների հետևյալ գները.

Ոսկու ֆյուչերսների գինը նվազել է 0.61%-ով և կազմել 1925.20 դոլար, արծաթի ֆյուչերսների գինը նվազել է 0.40%-ով և կազմել 25.07 դոլար, իսկ պլատինի ֆյուչերսների գինը նվազել է 0.93%-ով և կազմել 986.10 դոլար:

Չափման միավորը` 1 տրոյական ունցիա (31.1 գրամ):

LME. Գունավոր մետաղների գներ

Լոնդոնի մետաղների բորսայում (LME) մարտի 28-ին կայացած առևտրային շրջանի արդյունքում գունավոր մետաղների առաջիկա երեք ամիսների ֆյուչերսների համար սահմանվել են հետևյալ գները.

Ալյումինի գինն աճել է 0.25%-ով և կազմել 3614.00 դոլար, պղնձի գինն աճել է 0.72%-ով և կազմել 10341.00 դոլար, կապարի գինն աճել է 0.79%-ով և կազմել 2369.00 դոլար, նիկելի գինը նվազել է 7.79%-ով և կազմել 32725.00 դոլար, անագի գինն աճել է 0.65%-ով և կազմել 42556.00 դոլար, ցինկի գինն աճել է 0.52%-ով և կազմել 4087.50 դոլար, մոլիբդենի գինը չի փոխվել և կրկին կազմել է 42615.30 դոլար, կոբալտի գինը չի փոխվել և կրկին կազմել է 82000.00 դոլար:

Չափման միավորը` 1 տոննա:

Ամերիկյան ինդեքսներն աճել են

ԱՄՆ ֆոնդային բորսաներում մարտի 28-ին կայացած առևտրային շրջանների արդյունքները հետևյալն են.

Արդյունաբերական Dow Jones ինդեքսն աճել է 0.27%-ով և կազմել 34955.89 կետ, լայն սպառման շուկաների S&P 500 ինդեքսն աճել է 0.71%-ով և կազմել 4575.52 կետ, իսկ բարձր տեխնոլոգիաների Nasdaq ինդեքսն աճել է 1.31%-ով և կազմել 14354.90 կետ:

Եվրոպական ինդեքսներ

Եվրոպական ֆոնդային բորսաներում մարտի 28-ին կայացած առևտրային շրջանների արդյունքները հետևյալն են.

Գերմանական DAX ինդեքսն աճել է 0.78%-ով և կազմել 14417.37 կետ, ֆրանսիական CAC 40 ինդեքսն աճել է 0.54%-ով և կազմել 6589.11 կետ, բրիտանական FTSE ինդեքսը նվազել է 0.14%-ով և կազմել 7473.14 կետ, իսկ ռուսական RTSI ինդեքսը նվազել է 0.79%-ով և կազմել 823.04 կետ:

Share