Բաժին. Ֆինանսական

Կենտրոնական բանկ. Մարտին Գալստյանը հանդիպել է Արաբական Միացյալ Էմիրությունների ԿԲ նախագահի հետ

Արաբական Միացյալ Էմիրություններ կատարած այցի շրջանակներում սույն թվականի մարտի 30-ին Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը հանդիպել է Արաբական Միացյալ Էմիրությունների կենտրոնական բանկի նախագահ Աբդուլ Համիդ Մոհամմեդ Սայեդի հետ։ Հանդիպման ընթացքում երկու երկրների կենտրոնական բանկերի նախագահները քննարկել են ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող հարցեր, մտքեր են կիսվել երկրների ֆինանսական համակարգի վիճակի, հնարավոր զարգացումների վերաբերյալ։ Կողմերը ձեռք են բերել համաձայնություն խորացնել համագործակցությունը երկու կենտրոնական բանկերի միջև։

Share