Բաժին. Ֆինանսական

Բորսաներ – 30/03/22. Նավթ, թանկարժեք և գունավոր մետաղներ, ԱՄՆ և եվրոպական ինդեքսներ

Նավթի գները նվազել են

Աշխարհի խոշորագույն հումքային բորսաներում մարտի 30-ին կայացած առևտրային շրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները.

Նյու-Յորքի NYMEХ (New York Merchantile Exchange) բորսայում նավթի WTI (Light Sweet) տեսակի գինը նվազել է 3.17%-ով և կազմել 101.80 դոլար, իսկ Լոնդոնի IСE (InterContinental Exchange Futures) բորսայում նավթի Brent տեսակի գինը նվազել է 2.54%-ով և կազմել 108.30 դոլար:

Չափման միավորը` 1 բարել (158.98 լիտր):

NYMEX. Թանկարժեք մետաղների գներ

Նյու-Յորքի NYMEX բորսայում մարտի 30-ին կայացած առևտրային շրջանի արդյունքում սահմանվել են թանկարժեք մետաղների հետևյալ գները.

Ոսկու ֆյուչերսների գինն աճել է 0.02%-ով և կազմել 1929.20 դոլար, արծաթի ֆյուչերսների գինը նվազել է 0.76%-ով և կազմել 24.77 դոլար, իսկ պլատինի ֆյուչերսների գինը նվազել է 1.13%-ով և կազմել 987.70 դոլար:

Չափման միավորը` 1 տրոյական ունցիա (31.1 գրամ):

LME. Գունավոր մետաղների գներ

Լոնդոնի մետաղների բորսայում (LME) մարտի 30-ին կայացած առևտրային շրջանի արդյունքում գունավոր մետաղների առաջիկա երեք ամիսների ֆյուչերսների համար սահմանվել են հետևյալ գները.

Ալյումինի գինն աճել է 3.35%-ով և կազմել 3551.00 դոլար, պղնձի գինն աճել է 0.49%-ով և կազմել 10367.50 դոլար, կապարի գինն աճել է 1.60%-ով և կազմել 2417.50 դոլար, նիկելի գինն աճել է 3.43%-ով և կազմել 32893.00 դոլար, անագի գինն աճել է 0.16%-ով և կազմել 42493.00 դոլար, ցինկի գինն աճել է 3.03%-ով և կազմել 4149.00 դոլար, մոլիբդենի գինը չի փոխվել և կրկին կազմել է 42593.26 դոլար, կոբալտի գինը չի փոխվել և կրկին կազմել է 82000.00 դոլար:

Չափման միավորը` 1 տոննա:

Ամերիկյան ինդեքսները նվազել են

ԱՄՆ ֆոնդային բորսաներում մարտի 30-ին կայացած առևտրային շրջանների արդյունքները հետևյալն են.

Արդյունաբերական Dow Jones ինդեքսը նվազել է 0.19%-ով և կազմել 35228.81 կետ, լայն սպառման շուկաների S&P 500 ինդեքսը նվազել է 0.63%-ով և կազմել 4602.45 կետ, իսկ բարձր տեխնոլոգիաների Nasdaq ինդեքսը նվազել է 1.21%-ով և կազմել 14442.27 կետ:

Եվրոպական ինդեքսներ

Եվրոպական ֆոնդային բորսաներում մարտի 30-ին կայացած առևտրային շրջանների արդյունքները հետևյալն են.

Գերմանական DAX ինդեքսը նվազել է 1.45%-ով և կազմել 14606.05 կետ, ֆրանսիական CAC 40 ինդեքսը նվազել է 0.74%-ով և կազմել 6741.59 կետ, բրիտանական FTSE ինդեքսն աճել է 0.55%-ով և կազմել 7578.75 կետ, իսկ ռուսական RTSI ինդեքսն աճել է 7.67%-ով և կազմել 949.23 կետ:

Share