Բաժին. Ֆինանսական

Ֆինտեխ ընկերություններում իրականացված վենչուրային ներդրումների ծավալը 2021թ.-ին կազմել է 121.6 մլրդ դոլար

Ֆինանսական տեխնոլոգիաների ոլորտում իրականացված վենչուրային ներդրումների ծավալը 2021թ.-ին կազմել է 121.6 մլրդ դոլար, իսկ քանակը՝ մոտ 5,000 գործարք։ 2019-2020թթ.-ի համեմատ արձանագրվել է 153.2% աճ։ Այս մասին տեղեկանում ենք Pitchbook վերլուծական ընկերության կողմից հրապարակված զեկույցից։

Տարվա ընթացքում իրականցված խոշորագույն գործարքներից կարելի է նշել Mollie ընկերության ներգրաված 805.8 մլն դոլարը, Stripe-ի կողմից ներգրավված 600 մլն, հայկական ServiceTitan-ի կողմից ներգրավված 500 մլն դոլարը և SaltPay-ի կողմից ներգրավված 500 մլն դոլարը։

150%-ով աճել և 200 մլն դոլարի է հասել ներդրումներ ներգրաված ընկերությունների միջին գնահատում՝ մինչև ներդրման իրականացումը։

Տարին ռեկորդային է եղել ոչ միայն ներդրումների, այլ նաև exit-ների մասով։ 2021թ.-ի ընթացքում վենչուրային ֆոնդերի կողմից ֆինտեխ ընկերությունների փաթեթների վաճառքների ծավալները կազմել են 331.8 մլրդ դոլար։ Սա բացառիկ ցուցանիշ է, քանի որ նախորդած 10 տարիների ընթացքում exit-ների ծավալը կազմել է 132.4 մլրդ դոլար։

Ֆինանսական տեխնոլոգիաների ոլորտի հրապարակումներն իրականացվում են Ինեկոբանկի աջակցությամբ։

Share