Բաժին. Ֆինանսական

Բորսաներ – 31/03/22. Նավթ, թանկարժեք և գունավոր մետաղներ, ԱՄՆ և եվրոպական ինդեքսներ

Նավթի գները նվազել են

Աշխարհի խոշորագույն հումքային բորսաներում մարտի 31-ին կայացած առևտրային շրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները.

Նյու-Յորքի NYMEХ (New York Merchantile Exchange) բորսայում նավթի WTI (Light Sweet) տեսակի գինը նվազել է 1.76%-ով և կազմել 100.01 դոլար, իսկ Լոնդոնի IСE (InterContinental Exchange Futures) բորսայում նավթի Brent տեսակի գինը նվազել է 3.31%-ով և կազմել 104.71 դոլար:

Չափման միավորը` 1 բարել (158.98 լիտր):

NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են

Նյու-Յորքի NYMEX բորսայում մարտի 31-ին կայացած առևտրային շրջանի արդյունքում սահմանվել են թանկարժեք մետաղների հետևյալ գները.

Ոսկու ֆյուչերսների գինն աճել է 0.70%-ով և կազմել 1942.80 դոլար, արծաթի ֆյուչերսների գինն աճել է 0.97%-ով և կազմել 25.01 դոլար, իսկ պլատինի ֆյուչերսների գինն աճել է 1.08%-ով և կազմել 998.40 դոլար:

Չափման միավորը` 1 տրոյական ունցիա (31.1 գրամ):

LME. Գունավոր մետաղների գներ

Լոնդոնի մետաղների բորսայում (LME) մարտի 31-ին կայացած առևտրային շրջանի արդյունքում գունավոր մետաղների առաջիկա երեք ամիսների ֆյուչերսների համար սահմանվել են հետևյալ գները.

Ալյումինի գինը նվազել է 1.69%-ով և կազմել 3491.00 դոլար, պղնձի գինն աճել է 0.07%-ով և կազմել 10375.00 դոլար, կապարի գինը նվազել է 0.06%-ով և կազմել 2416.00 դոլար, նիկելի գինը նվազել է 2.39%-ով և կազմել 32107.00 դոլար, անագի գինն աճել է 0.98%-ով և կազմել 42910.00 դոլար, ցինկի գինն աճել է 0.59%-ով և կազմել 4173.50 դոլար, մոլիբդենի գինը նվազել է 0.05%-ով և կազմել 42571.21 դոլար, կոբալտի գինը չի փոխվել և կրկին կազմել է 82000.00 դոլար:

Չափման միավորը` 1 տոննա:

Ամերիկյան ինդեքսները նվազել են

ԱՄՆ ֆոնդային բորսաներում մարտի 31-ին կայացած առևտրային շրջանների արդյունքները հետևյալն են.

Արդյունաբերական Dow Jones ինդեքսը նվազել է 1.56%-ով և կազմել 34678.35 կետ, լայն սպառման շուկաների S&P 500 ինդեքսը նվազել է 1.57%-ով և կազմել 4530.41 կետ, իսկ բարձր տեխնոլոգիաների Nasdaq ինդեքսը նվազել է 1.54%-ով և կազմել 14220.52 կետ:

Եվրոպական ինդեքսներ

Եվրոպական ֆոնդային բորսաներում մարտի 31-ին կայացած առևտրային շրջանների արդյունքները հետևյալն են.

Գերմանական DAX ինդեքսը նվազել է 1.31%-ով և կազմել 14414.75 կետ, ֆրանսիական CAC 40 ինդեքսը նվազել է 1.21%-ով և կազմել 6659.87 կետ, բրիտանական FTSE ինդեքսը նվազել է 0.83%-ով և կազմել 7515.68 կետ, իսկ ռուսական RTSI ինդեքսն աճել է 7.59%-ով և կազմել 1021.28 կետ:

Share