Բաժին. Ֆինանսական

Կենտրոնական բանկ. Կիբեռանվտանգության ճամբար՝ Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնի հետ

ՍայՀաբ Հայաստան (CyHub Armenia) նախաձեռնության շրջանակում ՀՀ Կենտրոնական բանկը Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնի հետ համատեղ մշակել է բացառիկ բովանդակությամբ և միջազգային չափանիշներին համապատասխան Կիբեռանվտանգության ճամբար:

Ընտրված մասնակիցները 7-ամսյա ճամբարային ծրագրի ընթացքում կուսումնասիրեն Կիբեռանվտանգության բոլոր բաղադրիչները՝ համակարգչային ցանցեր ու անվտանգություն, օպերացիոն համակարգեր ու ծրագրավորում, խոցելիության ստուգում (Pentesting), պաշտպանություն ու հակառակ մշակում (Reverse engineering ), կծանոթանան ոլորտի լավագույն մասնագետների հետ, կհասկանան ոլորտի առանձնահատկությունները։ Ծրագրի ավարտին ճամբարի բոլոր մասնակիցները կմասնակցեն ՀՀ կենտրոնական բանկի կողմից իրականացվող հարցազրույցին, իսկ լավագույնները կունենան եզակի հնարավորություն միանալու Կիբեռանվտանգության թիմին։

Հավելյալ տեղեկություն ստանալու համար կարող ես մասնակցել տեղեկատվական հանդիպմանը, որը տեղի կունենա ապրիլի 26-ին ժամը 19։00-ին մեր գրասենյակում։

Գրանցվելու համար անցի՛ր այս հղումով՝ https://bit.ly/3L60Hmq​

Share