Բաժին. Ֆինանսական

Բորսաներ – 04/04/22. Նավթ, թանկարժեք և գունավոր մետաղներ, ԱՄՆ և եվրոպական ինդեքսներ

Նավթի գներն աճել են

Աշխարհի խոշորագույն հումքային բորսաներում ապրիլի 4-ին կայացած առևտրային շրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները.

Նյու-Յորքի NYMEХ (New York Merchantile Exchange) բորսայում նավթի WTI (Light Sweet) տեսակի գինն աճել է 5.53%-ով և կազմել 104.76 դոլար, իսկ Լոնդոնի IСE (InterContinental Exchange Futures) բորսայում նավթի Brent տեսակի գինն աճել է 4.31%-ով և կազմել 108.99 դոլար:

Չափման միավորը` 1 բարել (158.98 լիտր):

NYMEX. Թանկարժեք մետաղների գներ

Նյու-Յորքի NYMEX բորսայում ապրիլի 4-ին կայացած առևտրային շրջանի արդյունքում սահմանվել են թանկարժեք մետաղների հետևյալ գները.

Ոսկու ֆյուչերսների գինն աճել է 0.51%-ով և կազմել 1931.00 դոլար, արծաթի ֆյուչերսների գինը նվազել է 0.69%-ով և կազմել 24.55 դոլար, իսկ պլատինի ֆյուչերսների գինը նվազել է 0.15%-ով և կազմել 988.00 դոլար:

Չափման միավորը` 1 տրոյական ունցիա (31.1 գրամ):

LME. Գունավոր մետաղների գներ

Լոնդոնի մետաղների բորսայում (LME) ապրիլի 4-ին կայացած առևտրային շրջանի արդյունքում գունավոր մետաղների առաջիկա երեք ամիսների ֆյուչերսների համար սահմանվել են հետևյալ գները.

Ալյումինի գինը նվազել է 0.09%-ով և կազմել 3447.00 դոլար, պղնձի գինն աճել է 1.12%-ով և կազմել 10469.00 դոլար, կապարի գինը նվազել է 1.49%-ով և կազմել 2413.00 դոլար, նիկելի գինն աճել է 0.07%-ով և կազմել 33245.00 դոլար, անագի գինը նվազել է 1.37%-ով և կազմել 44155.00 դոլար, ցինկի գինն աճել է 0.69%-ով և կազմել 4369.00 դոլար, մոլիբդենի գինը նվազել է 0.05%-ով և կազմել 42549.17 դոլար, կոբալտի գինը չի փոխվել և կրկին կազմել է 82000.00 դոլար:

Չափման միավորը` 1 տոննա:

Ամերիկյան ինդեքսներն աճել են

ԱՄՆ ֆոնդային բորսաներում ապրիլի 4-ին կայացած առևտրային շրջանների արդյունքները հետևյալն են.

Արդյունաբերական Dow Jones ինդեքսն աճել է 0.40%-ով և կազմել 34818.27 կետ, լայն սպառման շուկաների S&P 500 ինդեքսն աճել է 0.34%-ով և կազմել 4545.86 կետ, իսկ բարձր տեխնոլոգիաների Nasdaq ինդեքսն աճել է 0.29%-ով և կազմել 14261.50 կետ:

Եվրոպական ինդեքսներն աճել են

Եվրոպական ֆոնդային բորսաներում ապրիլի 4-ին կայացած առևտրային շրջանների արդյունքները հետևյալն են.

Գերմանական DAX ինդեքսն աճել է 0.22%-ով և կազմել 14446.48 կետ, ֆրանսիական CAC 40 ինդեքսն աճել է 0.37%-ով և կազմել 6684.31 կետ, բրիտանական FTSE ինդեքսն աճել է 0.30%-ով և կազմել 7537.90 կետ, իսկ ռուսական RTSI ինդեքսն աճել է 1.20%-ով և կազմել 1033.58 կետ:

Share