Ֆինանսական

Reuters. ԱՄՆ-ն կարգելի Ռուսաստանի պետական ​​պարտքի վճարումը ԱՄՆ-ի հաշիվներից

ԱՄՆ ֆինանսների նախարարությունը թույլ չի տա ամերիկյան ֆինանսական հաստատություններում Ռուսաստանին պատկանող հաշիվներից դոլարով վճարումներ կատարել Ռուսաստանի պետպարտքի դիմաց:

Reuters-ի փոխանցմամբ՝ արգելքն ուժի մեջ կմտնի այսօրվանից: Հղում անելով իր աղբյուրին՝ լրատվամիջոցը հայտնում է նաև, որ ԱՄՆ գանձապետարանը թույլ չի տվել ամերիկյան JP Morgan Chase բանկին մշակել Ռուսաստանի վերջին վճարումները՝ 2022 և 2042 թվականներին մարվող պարտատոմսերի վերաբերյալ:

ՏԱՍՍ-ը դիմել է ԱՄՆ ֆինանսների նախարարություն՝ հրապարակման վերաբերյալ մեկնաբանություն ստանալու խնդրանքով: Պատասխան առայժմ չկա:

Share