Բաժին. Ֆինանսական

Բորսաներ – 05/04/22. Նավթ, թանկարժեք և գունավոր մետաղներ, ԱՄՆ և եվրոպական ինդեքսներ

Նավթի գները նվազել են

Աշխարհի խոշորագույն հումքային բորսաներում ապրիլի 5-ին կայացած առևտրային շրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները.

Նյու-Յորքի NYMEХ (New York Merchantile Exchange) բորսայում նավթի WTI (Light Sweet) տեսակի գինը նվազել է 2.77%-ով և կազմել 101.86 դոլար, իսկ Լոնդոնի IСE (InterContinental Exchange Futures) բորսայում նավթի Brent տեսակի գինը նվազել է 1.97%-ով և կազմել 106.84 դոլար:

Չափման միավորը` 1 բարել (158.98 լիտր):

NYMEX. Թանկարժեք մետաղների գները նվազել են

Նյու-Յորքի NYMEX բորսայում ապրիլի 5-ին կայացած առևտրային շրջանի արդյունքում սահմանվել են թանկարժեք մետաղների հետևյալ գները.

Ոսկու ֆյուչերսների գինը նվազել է 0.23%-ով և կազմել 1926.60 դոլար, արծաթի ֆյուչերսների գինը նվազել է 0.37%-ով և կազմել 24.46 դոլար, իսկ պլատինի ֆյուչերսների գինը նվազել է 1.89%-ով և կազմել 969.30 դոլար:

Չափման միավորը` 1 տրոյական ունցիա (31.1 գրամ):

LME. Գունավոր մետաղների գներ

Լոնդոնի մետաղների բորսայում (LME) ապրիլի 5-ին կայացած առևտրային շրջանի արդյունքում գունավոր մետաղների առաջիկա երեք ամիսների ֆյուչերսների համար սահմանվել են հետևյալ գները.

Ալյումինի գինն աճել է 0.52%-ով և կազմել 3465.00 դոլար, պղնձի գինը նվազել է 0.13%-ով և կազմել 10455.00 դոլար, կապարի գինն աճել է 0.62%-ով և կազմել 2428.00 դոլար, նիկելի գինն աճել է 0.20%-ով և կազմել 33312.00 դոլար, անագի գինն աճել է 0.04%-ով և կազմել 44174.00 դոլար, ցինկի գինը նվազել է 1.66%-ով և կազմել 4296.50 դոլար, մոլիբդենի գինը չի փոխվել և կրկին կազմել է 42549.17 դոլար, կոբալտի գինը չի փոխվել և կրկին կազմել է 82000.00 դոլար:

Չափման միավորը` 1 տոննա:

Ամերիկյան ինդեքսները նվազել են

ԱՄՆ ֆոնդային բորսաներում ապրիլի 5-ին կայացած առևտրային շրջանների արդյունքները հետևյալն են.

Արդյունաբերական Dow Jones ինդեքսը նվազել է 0.80%-ով և կազմել 34641.18 կետ, լայն սպառման շուկաների S&P 500 ինդեքսը նվազել է 1.26%-ով և կազմել 4525.12 կետ, իսկ բարձր տեխնոլոգիաների Nasdaq ինդեքսը նվազել է 2.26%-ով և կազմել 14204.17 կետ:

Եվրոպական ինդեքսներ

Եվրոպական ֆոնդային բորսաներում ապրիլի 5-ին կայացած առևտրային շրջանների արդյունքները հետևյալն են.

Գերմանական DAX ինդեքսը նվազել է 0.65%-ով և կազմել 14424.36 կետ, ֆրանսիական CAC 40 ինդեքսը նվազել է 1.28%-ով և կազմել 6645.51 կետ, բրիտանական FTSE ինդեքսն աճել է 0.72%-ով և կազմել 7613.72 կետ, իսկ ռուսական RTSI ինդեքսը նվազել է 4.46%-ով և կազմել 1004.78 կետ:

Share