Բաժին. Ֆինանսական

Բորսաներ – 06/04/22. Նավթ, թանկարժեք և գունավոր մետաղներ, ԱՄՆ և եվրոպական ինդեքսներ

Նավթի գները նվազել են

Աշխարհի խոշորագույն հումքային բորսաներում ապրիլի 6-ին կայացած առևտրային շրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները.

Նյու-Յորքի NYMEХ (New York Merchantile Exchange) բորսայում նավթի WTI (Light Sweet) տեսակի գինը նվազել է 4.16%-ով և կազմել 97.62 դոլար, իսկ Լոնդոնի IСE (InterContinental Exchange Futures) բորսայում նավթի Brent տեսակի գինը նվազել է 3.90%-ով և կազմել 102.67 դոլար:

Չափման միավորը` 1 բարել (158.98 լիտր):

NYMEX. Թանկարժեք մետաղների գները նվազել են

Նյու-Յորքի NYMEX բորսայում ապրիլի 6-ին կայացած առևտրային շրջանի արդյունքում սահմանվել են թանկարժեք մետաղների հետևյալ գները.

Ոսկու ֆյուչերսների գինը նվազել է 0.13%-ով և կազմել 1924.10 դոլար, արծաթի ֆյուչերսների գինը նվազել է 0.25%-ով և կազմել 24.40 դոլար, իսկ պլատինի ֆյուչերսների գինը նվազել է 1.94%-ով և կազմել 950.50 դոլար:

Չափման միավորը` 1 տրոյական ունցիա (31.1 գրամ):

LME. Գունավոր մետաղների գներ

Լոնդոնի մետաղների բորսայում (LME) ապրիլի 6-ին կայացած առևտրային շրջանի արդյունքում գունավոր մետաղների առաջիկա երեք ամիսների ֆյուչերսների համար սահմանվել են հետևյալ գները.

Ալյումինի գինը նվազել է 0.69%-ով և կազմել 3441.00 դոլար, պղնձի գինը նվազել է 1.43%-ով և կազմել 10305.00 դոլար, կապարի գինը նվազել է 0.60%-ով և կազմել 2413.50 դոլար, նիկելի գինն աճել է 0.47%-ով և կազմել 33467.00 դոլար, անագի գինը նվազել է 0.73%-ով և կազմել 43850.00 դոլար, ցինկի գինը նվազել է 0.52%-ով և կազմել 4274.00 դոլար, մոլիբդենի գինը նվազել է 0.05%-ով և կազմել 42527.12 դոլար, կոբալտի գինը չի փոխվել և կրկին կազմել է 82000.00 դոլար:

Չափման միավորը` 1 տոննա:

Ամերիկյան ինդեքսները նվազել են

ԱՄՆ ֆոնդային բորսաներում ապրիլի 6-ին կայացած առևտրային շրջանների արդյունքները հետևյալն են.

Արդյունաբերական Dow Jones ինդեքսը նվազել է 0.42%-ով և կազմել 34496.51 կետ, լայն սպառման շուկաների S&P 500 ինդեքսը նվազել է 0.97%-ով և կազմել 4481.15 կետ, իսկ բարձր տեխնոլոգիաների Nasdaq ինդեքսը նվազել է 2.22%-ով և կազմել 13888.82 կետ:

Եվրոպական ինդեքսներ

Եվրոպական ֆոնդային բորսաներում ապրիլի 6-ին կայացած առևտրային շրջանների արդյունքները հետևյալն են.

Գերմանական DAX ինդեքսը նվազել է 1.89%-ով և կազմել 14151.69 կետ, ֆրանսիական CAC 40 ինդեքսը նվազել է 2.21%-ով և կազմել 6498.83 կետ, բրիտանական FTSE ինդեքսը նվազել է 0.34%-ով և կազմել 7587.70 կետ, իսկ ռուսական RTSI ինդեքսն աճել է 2.99%-ով և կազմել 1034.79 կետ:

Share