Բաժին. Ֆինանսական

Բորսաներ – 07/04/22. Նավթ, թանկարժեք և գունավոր մետաղներ, ԱՄՆ և եվրոպական ինդեքսներ

Նավթի գները նվազել են

Աշխարհի խոշորագույն հումքային բորսաներում ապրիլի 7-ին կայացած առևտրային շրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները.

Նյու-Յորքի NYMEХ (New York Merchantile Exchange) բորսայում նավթի WTI (Light Sweet) տեսակի գինը նվազել է 2.03%-ով և կազմել 95.64 դոլար, իսկ Լոնդոնի IСE (InterContinental Exchange Futures) բորսայում նավթի Brent տեսակի գինը նվազել է 2.63%-ով և կազմել 99.97 դոլար:

Չափման միավորը` 1 բարել (158.98 լիտր):

NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են

Նյու-Յորքի NYMEX բորսայում ապրիլի 7-ին կայացած առևտրային շրջանի արդյունքում սահմանվել են թանկարժեք մետաղների հետևյալ գները.

Ոսկու ֆյուչերսների գինն աճել է 0.37%-ով և կազմել 1931.30 դոլար, արծաթի ֆյուչերսների գինն աճել է 1.23%-ով և կազմել 24.70 դոլար, իսկ պլատինի ֆյուչերսների գինն աճել է 1.10%-ով և կազմել 961.00 դոլար:

Չափման միավորը` 1 տրոյական ունցիա (31.1 գրամ):

LME. Գունավոր մետաղների գներ

Լոնդոնի մետաղների բորսայում (LME) ապրիլի 7-ին կայացած առևտրային շրջանի արդյունքում գունավոր մետաղների առաջիկա երեք ամիսների ֆյուչերսների համար սահմանվել են հետևյալ գները.

Ալյումինի գինը նվազել է 1.63%-ով և կազմել 3385.00 դոլար, պղնձի գինն աճել է 0.06%-ով և կազմել 10311.50 դոլար, կապարի գինը նվազել է 1.20%-ով և կազմել 2384.50 դոլար, նիկելի գինն աճել է 0.69%-ով և կազմել 33698.00 դոլար, անագի գինը նվազել է 0.57%-ով և կազմել 43600.00 դոլար, ցինկի գինը նվազել է 2.01%-ով և կազմել 4188.00 դոլար, մոլիբդենի գինը նվազել է 0.10%-ով և կազմել 42483.03 դոլար, կոբալտի գինը չի փոխվել և կրկին կազմել է 82000.00 դոլար:

Չափման միավորը` 1 տոննա:

Ամերիկյան ինդեքսներն աճել են

ԱՄՆ ֆոնդային բորսաներում ապրիլի 7-ին կայացած առևտրային շրջանների արդյունքները հետևյալն են.

Արդյունաբերական Dow Jones ինդեքսն աճել է 0.25%-ով և կազմել 34583.57 կետ, լայն սպառման շուկաների S&P 500 ինդեքսն աճել է 0.43%-ով և կազմել 4500.21 կետ, իսկ բարձր տեխնոլոգիաների Nasdaq ինդեքսն աճել է 0.06%-ով և կազմել 13897.30 կետ:

Եվրոպական ինդեքսներ

Եվրոպական ֆոնդային բորսաներում ապրիլի 7-ին կայացած առևտրային շրջանների արդյունքները հետևյալն են.

Գերմանական DAX ինդեքսը նվազել է 0.52%-ով և կազմել 14078.15 կետ, ֆրանսիական CAC 40 ինդեքսը նվազել է 0.57%-ով և կազմել 6461.68 կետ, բրիտանական FTSE ինդեքսը նվազել է 0.47%-ով և կազմել 7551.81 կետ, իսկ ռուսական RTSI ինդեքսն աճել է 5.57%-ով և կազմել 1092.41 կետ:

Share