Բաժին. Ֆինանսական

ՊԵԿ. Ակնկալվում է կանխել ագրեսիվ հարկային պլանավորման դեպքերը

ՊԵԿ նախագահն ԱԺ-ում ներկայացրել է «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը

Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է կանխել ագրեսիվ հարկային պլանավորման դեպքերը

Ապրիլի 12-ին Ազգային ժողովում երկրորդ  ընթերցմամբ ընդունվել է «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը։

ՊԵԿ նախագահը նշել է, որ նախագծի ընդունմամբ նոր կարգավորում է առաջարկվում հարկային պլանավորման տարբեր սխեմաների դեմ: Խնդիրը վերաբերում է, մասնավորապես, ֆիզիկական անձանցից տոկոսով ներգրավված փոխառությունների պլանավորմանը: Քանի որ եկամտահարկի մասով 10 տոկոս դրույքաչափ է գործում, իսկ շահութահարկի մասով՝ 18 տոկոս, դա ֆիզիկական անձին հնարավորություն է տալիս 18 տոկոսից օգտվել՝ վճարելով 10 տոկոս: Ռուստամ Բադասյանի խոսքով՝ որևէ կերպ չի արգելվելու փոխառությունը կազմակերպության եւ ֆիզիկական անձի միջև, պարզապես փոխառության  տրամադրման դեպքում  առաջարկվում է սահմանել եկամտահարկի ընդհանուր դրույքաչափեր:

Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է կանխել ագրեսիվ հարկային պլանավորման դեպքերը՝ կապված շահութահարկի հարկման բազայի նվազեցման և եկամտային հարկի վճարումից խուսափելու հետ:

Share