Բաժին. Ֆինանսական

Բորսաներ – 14/04/22. Նավթ, թանկարժեք և գունավոր մետաղներ, ԱՄՆ և եվրոպական ինդեքսներ

Նավթի գներն աճել են

Աշխարհի խոշորագույն հումքային բորսաներում ապրիլի 14-ին կայացած առևտրային շրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները.

Նյու-Յորքի NYMEХ (New York Merchantile Exchange) բորսայում նավթի WTI (Light Sweet) տեսակի գինն աճել է 3.23%-ով և կազմել 106.95 դոլար, իսկ Լոնդոնի IСE (InterContinental Exchange Futures) բորսայում նավթի Brent տեսակի գինն աճել է 3.01%-ով և կազմել 111.66 դոլար:

Չափման միավորը` 1 բարել (158.98 լիտր):

NYMEX. Թանկարժեք մետաղների գներ

Նյու-Յորքի NYMEX բորսայում ապրիլի 14-ին կայացած առևտրային շրջանի արդյունքում սահմանվել են թանկարժեք մետաղների հետևյալ գները.

Ոսկու ֆյուչերսների գինը նվազել է 0.13%-ով և կազմել 1974.90 դոլար, արծաթի ֆյուչերսների գինը նվազել է 1.15%-ով և կազմել 25.70 դոլար, իսկ պլատինի ֆյուչերսների գինն աճել է 0.11%-ով և կազմել 991.10 դոլար:

Չափման միավորը` 1 տրոյական ունցիա (31.1 գրամ):

LME. Գունավոր մետաղների գներ

Լոնդոնի մետաղների բորսայում (LME) ապրիլի 14-ին կայացած առևտրային շրջանի արդյունքում գունավոր մետաղների առաջիկա երեք ամիսների ֆյուչերսների համար սահմանվել են հետևյալ գները.

Ալյումինի գինն աճել է 1.53%-ով և կազմել 3285.50 դոլար, պղնձի գինն աճել է 0.16%-ով և կազմել 10315.00 դոլար, կապարի գինն աճել է 0.10%-ով և կազմել 2435.00 դոլար, նիկելի գինն աճել է 0.59%-ով և կազմել 33175.00 դոլար, անագի գինը նվազել է 0.65%-ով և կազմել 43043.00 դոլար, ցինկի գինը նվազել է 1.11%-ով և կազմել 4412.00 դոլար, մոլիբդենի գինը չի փոխվել և կրկին կազմել է 42350.75 դոլար, կոբալտի գինը չի փոխվել և կրկին կազմել է 82000.00 դոլար:

Չափման միավորը` 1 տոննա:

Ամերիկյան ինդեքսները նվազել են

ԱՄՆ ֆոնդային բորսաներում ապրիլի 14-ին կայացած առևտրային շրջանների արդյունքները հետևյալն են.

Արդյունաբերական Dow Jones ինդեքսը նվազել է 0.33%-ով և կազմել 34451.23 կետ, լայն սպառման շուկաների S&P 500 ինդեքսը նվազել է 1.21%-ով և կազմել 4392.59 կետ, իսկ բարձր տեխնոլոգիաների Nasdaq ինդեքսը նվազել է 2.14%-ով և կազմել 13351.08 կետ:

Եվրոպական ինդեքսներ

Եվրոպական ֆոնդային բորսաներում ապրիլի 14-ին կայացած առևտրային շրջանների արդյունքները հետևյալն են.

Գերմանական DAX ինդեքսն աճել է 0.62%-ով և կազմել 14163.85 կետ, ֆրանսիական CAC 40 ինդեքսն աճել է 0.72%-ով և կազմել 6589.35 կետ, բրիտանական FTSE ինդեքսն աճել է 0.47%-ով և կազմել 7616.38 կետ, իսկ ռուսական RTSI ինդեքսը նվազել է 5.62%-ով և կազմել 941.05 կետ:

Share