Բաժին. Ֆինանսական

ՌԴ ԿԲ. մարտին ռուսական բանկերից 9.8 մլրդ դոլար է արտահոսել

Ռուսաստանի Դաշնության Կենտրոնական բանկի հրապարակած տվյալների համաձայն 2022թ. մարտ ամսին ռուսական բանկերում ֆիզիկական անձանց խնայողությունների ծավալը նվազել է 9.8 մլրդ դոլարով։

Ամենամեծ արտահոսքն արձանագրվել է ամսի սկզբին, սակայն արդեն մարտի վերջին արտահոսքը դադարել է ։

Արտահոսքը ծավալների սահմանափակմանն օգնել է ՌԴ ԿԲ կողմից ընդունված որոշումը, որը կես տարով ֆիզիկական անձանց արգելում է արտարժույթի կանխիկացում 10 հազար դոլարից ավել։

Փետրվարի 1-ի դրությամբ ռուսաստանցիները բանկերում պահում էին 90.6 մլրդ դոլար

Share