Բաժին. Ֆինանսական

Բորսաներ – 18/04/22. Նավթ, թանկարժեք մետաղներ, ԱՄՆ և եվրոպական ինդեքսներ

Նավթի գներն աճել են

Աշխարհի խոշորագույն հումքային բորսաներում ապրիլի 18-ին կայացած առևտրային շրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները.

Նյու-Յորքի NYMEХ (New York Merchantile Exchange) բորսայում նավթի WTI (Light Sweet) տեսակի գինն աճել է 0.32%-ով և կազմել 108.24 դոլար, իսկ Լոնդոնի IСE (InterContinental Exchange Futures) բորսայում նավթի Brent տեսակի գինն աճել է 0.74%-ով և կազմել 113.52 դոլար:

Չափման միավորը` 1 բարել (158.98 լիտր):

NYMEX. Թանկարժեք մետաղների գներ

Նյու-Յորքի NYMEX բորսայում ապրիլի 18-ին կայացած առևտրային շրջանի արդյունքում սահմանվել են թանկարժեք մետաղների հետևյալ գները.

Ոսկու ֆյուչերսների գինը նվազել է 0.54%-ով և կազմել 1978.30 դոլար, արծաթի ֆյուչերսների գինն աճել է 0.04%-ով և կազմել 26.04 դոլար, իսկ պլատինի ֆյուչերսների գինն աճել է 3.07%-ով և կազմել 1021.50 դոլար:

Չափման միավորը` 1 տրոյական ունցիա (31.1 գրամ):

Ամերիկյան ինդեքսները նվազել են

ԱՄՆ ֆոնդային բորսաներում ապրիլի 18-ին կայացած առևտրային շրջանների արդյունքները հետևյալն են.

Արդյունաբերական Dow Jones ինդեքսը նվազել է 0.11%-ով և կազմել 34411.69 կետ, լայն սպառման շուկաների S&P 500 ինդեքսը նվազել է 0.02%-ով և կազմել 4391.69 կետ, իսկ բարձր տեխնոլոգիաների Nasdaq ինդեքսը նվազել է 0.14%-ով և կազմել 13332.36 կետ:

Եվրոպական ինդեքսներ

Եվրոպական ֆոնդային բորսաներում ապրիլի 18-ին կայացած առևտրային շրջանների արդյունքները հետևյալն են.

Գերմանական DAX ինդեքսը չի փոխվել և կրկին կազմել է 14163.85 կետ, ֆրանսիական CAC 40 ինդեքսը չի փոխվել և կրկին կազմել է 6589.35 կետ, բրիտանական FTSE ինդեքսը չի փոխվել և կրկին կազմել է 7616.38 կետ, իսկ ռուսական RTSI ինդեքսը նվազել է 3.07%-ով և կազմել 926.08 կետ:

Share