Բաժին. Ֆինանսական

Տեղեկատվական անվտանգություն․ Իդրամն ու IDBank-ը պատասխանում են հարցերին

Վերջին շրջանում Իդրամն ու IDBank-ը համատեղ թվային հարթակի տեղեկատվական անվտանգության վերաբերյալ ստանում են հարցեր և հարցումներ ինչպես հաճախորդներից, այնպես էլ լրագրողներից։

Հիմնական մտահոգությունը վերաբերում է զեղծարարության դեպքերին, երբ անհայտ անձինք, տիրանալով քաղաքացիների գաղտնի տվյալներին, հափշտակում են նրանց քարտի գումարը կամ նրանց անունով վարկ են ձևակերպում։

Արդյո՞ք Idram&IDBank հարթակում առկա են անվտանգային խնդիրներ, ինչպե՞ս են տեղի ունենում զեղծարարության դեպքերն, ու ի՞նչ են անում ընկերություններն այդ ամենը կանխելու համար։ Հարցերին պատասխանում են IDBank-ի Թվային բանկինգի տնօրեն Սերգեյ Առաքելյանը, IDBank-ի Իրավաբանական վարչության ղեկավար Արթուր Մելիքյանը, Idram-ի Ֆինանսական դիտարկումների կենտրոնի ղեկավար Աղան Ավետիսյանը և IDBank-ի Հաղորդակցման բաժնի ղեկավար Տաթևիկ Վարդևանյանը։

Բանախոսները փաստում են՝ մեծ մասամբ զեղծարարությունների զոհ դարձած քաղաքացիներն անձամբ են այլ անձանց տրամադրել իրենց գաղտնի տվյալները։ Ուստի հորդորում են ոչ մի դեպքում այլ անձանց, նույնիսկ մտերիմներին չտրամադրել անձնական տվյալներ ու գաղտնաբառեր։

Եթե այնուամենայնիվ, արդեն անձնական տվյալներ եք փոխանցել ուրիշին, ապա միանգամից փորձեք վերականգնել ձեր գաղտնաբառը համակարգում՝ հետ ստանալով, այսպես ասած, մուտքի բանալիները։ Այնուհետև անհապաղ տեղեկացրեք Idram&IDBank հարթակին, որպեսզի մասնագետները զբաղվեն հետագա զեղծարարության կանխմամբ, իսկ եթե արդեն ուշացել եք, ապա դիմեք իրավապահներին՝ զեղծարարության փաստը բացահայտելու համար։

Share