Բաժին. Ֆինանսական

Բորսաներ – 22/04/22. Նավթ, թանկարժեք և գունավոր մետաղներ, ԱՄՆ և եվրոպական ինդեքսներ

Նավթի գները նվազել են

Աշխարհի խոշորագույն հումքային բորսաներում ապրիլի 22-ին կայացած առևտրային շրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները.

Նյու-Յորքի NYMEХ (New York Merchantile Exchange) բորսայում նավթի WTI (Light Sweet) տեսակի գինը նվազել է 0.98%-ով և կազմել 101.75 դոլար, իսկ Լոնդոնի IСE (InterContinental Exchange Futures) բորսայում նավթի Brent տեսակի գինը նվազել է 1.01%-ով և կազմել 106.20 դոլար:

Չափման միավորը` 1 բարել (158.98 լիտր):

NYMEX. Թանկարժեք մետաղների գները նվազել են

Նյու-Յորքի NYMEX բորսայում ապրիլի 22-ին կայացած առևտրային շրջանի արդյունքում սահմանվել են թանկարժեք մետաղների հետևյալ գները.

Ոսկու ֆյուչերսների գինը նվազել է 1.00%-ով և կազմել 1932.50 դոլար, արծաթի ֆյուչերսների գինը նվազել է 1.59%-ով և կազմել 24.19 դոլար, իսկ պլատինի ֆյուչերսների գինը նվազել է 4.62%-ով և կազմել 923.00 դոլար:

Չափման միավորը` 1 տրոյական ունցիա (31.1 գրամ):

LME. Գունավոր մետաղների գներ

Լոնդոնի մետաղների բորսայում (LME) ապրիլի 22-ին կայացած առևտրային շրջանի արդյունքում գունավոր մետաղների առաջիկա երեք ամիսների ֆյուչերսների համար սահմանվել են հետևյալ գները.

Ալյումինի գինը նվազել է 1.59%-ով և կազմել 3245.50 դոլար, պղնձի գինը նվազել է 1.70%-ով և կազմել 10110.00 դոլար, կապարի գինը նվազել է 0.54%-ով և կազմել 2388.50 դոլար, նիկելի գինը նվազել է 2.37%-ով և կազմել 33107.00 դոլար, անագի գինը նվազել է 1.62%-ով և կազմել 42165.00 դոլար, ցինկի գինը նվազել է 0.35%-ով և կազմել 4434.50 դոլար, մոլիբդենի գինը չի փոխվել և կրկին կազմել է 42416.89 դոլար, կոբալտի գինը չի փոխվել և կրկին կազմել է 82000.00 դոլար:

Չափման միավորը` 1 տոննա:

Ամերիկյան ինդեքսները նվազել են

ԱՄՆ ֆոնդային բորսաներում ապրիլի 22-ին կայացած առևտրային շրջանների արդյունքները հետևյալն են.

Արդյունաբերական Dow Jones ինդեքսը նվազել է 2.82%-ով և կազմել 33811.40 կետ, լայն սպառման շուկաների S&P 500 ինդեքսը նվազել է 2.77%-ով և կազմել 4271.78 կետ, իսկ բարձր տեխնոլոգիաների Nasdaq ինդեքսը նվազել է 2.55%-ով և կազմել 12839.29 կետ:

Եվրոպական ինդեքսները նվազել են

Եվրոպական ֆոնդային բորսաներում ապրիլի 22-ին կայացած առևտրային շրջանների արդյունքները հետևյալն են.

Գերմանական DAX ինդեքսը նվազել է 2.48%-ով և կազմել 14142.09 կետ, ֆրանսիական CAC 40 ինդեքսը նվազել է 1.99%-ով և կազմել 6581.42 կետ, բրիտանական FTSE ինդեքսը նվազել է 1.39%-ով և կազմել 7521.68 կետ, իսկ ռուսական RTSI ինդեքսը նվազել է 3.45%-ով և կազմել 928.30 կետ:

Share