Բաժին. Ֆինանսական

ՎՏԲ-ՀԱՅԱՍՏԱՆ ԲԱՆԿ – ԹՈՂԱՐԿՎԵԼ Է 100 000-ՐԴ VISA ՎՃԱՐԱՅԻՆ ՔԱՐՏԸ

«ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ Հայաստանի բանկերից առաջինն է, որ թողարկել է 100 000-րդ VISA  քարտը: Visa Electron հոբելյանական քարտը թողարկվել է 2011թ. մարտին ք. Երևանում: Visa քարտի հարյուր հազարերրորդ հաջողակ քարտապանն է դարձել ՎՏԲ-Հայաստան Բանկի հաճախորդ, «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ աշխատակից Խորեն Աբրահամյանը:

ՎՏԲ-Հայաստան Բանկը հանդիսանում է Visa Intenational միջազգային վճարային համակարգի լիիրավ անդամ 2002թ.-ից և ունի Visa քարտի թողարկման և սպասարկման վկայագիր: Բանկն իր անհատ և կորպորատիվ հաճախորդներին առաջարկում է Visa Electron, Visa Classic, Visa Gold և Visa Business քարտեր և Visa քարտերի թողարկմամբ  հայկական շուկայում գրավում է առաջատար դիրքեր:

100 000-րդ Visa քարտի թողարկմանը և հանձնմանը նվիրված հանդիսավոր արարողությունը տեղի է ունեցել այսօր` 2011թ. մայիսի 12-ին: ՎՏԲ-Հայաստան Բանկի Գլխավոր տնօրենի տեղակալ Մհեր Գրիգորյանը հոբելյանական քարտի շահողին հանձնել է 500 000 դրամի վկայական, որի գումարը նույն  օրը փոխանցվել է վերջինիս Visa քարտի հաշվեհամարին: Բացի այդ Բանկը հնարավորություն է տվել շահողին մեկ տարվա ընթացքում օգտվել ՎՏԲ-Հայաստան Բանկի Visa վարկային քարտից զրոյական տոկոսադրույքով:

ՎՏԲ-Հայաստան Բանկի Գլխավոր տնօրենի տեղակալ Մհեր Գրիգորյանն այս կապակցությամբ նշել է. «ՎՏԲ-Հայաստան Բանկը սերտ համագործակցում է Visa ընկերության հետ:100 000-րդ Visa քարտի թողարկումը կարևորագույն ձեռքբերում է, որը վկայում է ՎՏԲ-Հայաստան Բանկի քարտային բիզնեսի զարգացման ռազմավարության հաջողության և մեր հաճախորդների միջև Visa քարտերի պահանջարկի, ինչպես նաև Հայաստանում բանկային պլաստիկ քարտերի շուկայում ՎՏԲ-Հայաստան Բանկի և Visa-ի առաջաատար դիրքերի մասին: ՎՏԲ-Հայաստան Բանկի Visa վճարային քարտը մեր հաճախորդներին հնարավորություն է տալիս արագ և հարմարավետ գնումներ կատարել բոլոր այն առևտրասպասարկային կետերում, որտեղ  ընդունվում են Visa վճարային քարտեր` ինչպես Հայաստանում, այնպես էլ ողջ երկրում: Բացի այդ, Բանկի հաճախորդները Հայաստանի տարածքում ավելի քան 200 առևտրասպասարկային կետերում Visa քարտով վճարումներ կատարելիս կարող են ստանալ զեղչեր մինչև 40%»:

ԱՊՀ երկրներում (Հայաստան, Վրաստան և Մոլդովա) Visa բիզնեսի զարգացման գծով մենեջեր Իրինա Կամխաձեն, ով նույնպես ներկա է գտնվել միջոցառմանը, նշել է. «ՎՏԲ-Հայաստան Բանկը հանդիսանում է Visa ընկերության երկարատև գործընկերը հայկական շուկայում: Մեր սերտ համագործակցությունը հնարավորություն է տալիս ոչ միայն Հայաստանի քաղաքացիներին տրամադրել ունիվերսալ մեթոդ սեփական միջոցները Visa-ի հուսալի և հարմարավետ  պրոդուկտների օգնությամբ կառավարելու համար, այլև օգնում է երկրի տնտեսության զարգացմանը անկանխիկ վճարումների ներդրման  միջոցով»:

«ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ  ՎՏԲ միջազգային ֆինանսական խմբի մասնակից է դարձել 2004թ. ապրիլին: «ՎՏԲ Բանկ» ԲԲԸ հանդիսանում է «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ  100% բաժնետոմսերի փաթեթի միանձնյա բաժնետերը: Բանկը հիմնական ցուցանիշների մի ամբողջ շարքով մշտապես ներառվում է ՀՀ բանկային համակարգի առաջատարների թվի մեջ: Ներկա դրությամբ Բանկն ունի ամենալայն մասնաճյուղային ցանցը ողջ երկրում` 68 մասնաճյուղ:

Visa-ն հանդիսանում է գլոբալ վճարային համակարգ, որը աշխարհի ավելի քան 200 երկրների  քարտապաններին, առևտրասպասարկման ձեռնարկություններին, ֆինանսական և կառավարական հաստատություններին հնարավորություն է տալիս արագ, ապահով և հուսալի օգտվել էլեկտրոնային վճարումների ցանցից: Էլեկտրոնային վճարումները իրականացվում են VisaNet գլոբալ ինովացիոն պրոցեսինգային համակարգի միջոցով, որը կարող է իրականացնել ավելի քան 20 000 գործարք վայրկյանում, զերծ պահելով սպառողներին խաբեություններից: Visa-ն բանկ չէ, չի թողարկում վճարային քարտեր, չի սահմանում սակագներ և տոկոսադրույքներ սպառողների համար, ինչպես նաև չի տրամադրում վարկեր քարտապաններիրն: Իր հերթին Visa-ի ինովացիոն որոշումները թույլ են տալիս ֆինանսական կազմակերպություններին իրենց հաճախորդներին առաջարկել ֆինանսական գործիքների լայն ընտրանի, այդ թվում դեբետային, կանխավճարային և վարկային քարտային պրոդուկտներ:

Share