Ֆինանսական

Լիտվան սառեցրել Է Ռուսաստանի եւ Բելառուսի միլիոնավոր եվրո գումարի ակտիվները

Լիտվան սառեցրել է ավելի քան 20 միլիոն եվրո գումարի, ինչպես նաեւ հարյուր հազարավոր ռուբլու ակտիվներն այն պատժամիջոցների ֆոնին, որոնք Եվրամիության կողմից սահմանվել են ի պատասխան Ուկրաինայում ՌԴ-ի ռազմական գործողության: Այդ մասին հաղորդել է ֆինանսական հանցագործությունների հետաքննության ծառայությունը:

«Լիտվայում կիրառվող Եվրամիության ֆինանսական պատժամիջոցների պատճառով, որոնք կապված են Ռուսաստանի եւ Բելառուսի հետ, սառեցված դրամական միջոցների ընդհանուր գումարը կազմում է ավելի քան 20,278 միլիոն եվրո, ԱՄՆ-ի 3,419 միլիոն դոլար եւ 546 հազար ռուսական ռուբլի»,-ասվում է գերատեսչության կայքում զետեղված հայտարարության մեջ:

Նշվում է, որ պատժամիջոցները կիրառվում են Լիտվայում յոթ իրավական անձանց նկատմամբ՝ «Նոր մարդիկ» խմբակցության առաջնորդ Ալեքսեյ Նեչաեւի, «Սեւերստալ»-ի համասեփականատեր Ալեքսեյ Մորդաշովի, գործարար Անդրեյ Մելնիչենկոյի, տրանսպորտի նախարար Վիտալի Սավելեւի, «Ռոսնեֆտ»-ի ղեկավար Իգոր Սեչինի հետ կապեր հաստատելու համար, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Share