Բաժին. Ֆինանսական

Բորսաներ – 26/04/22. Նավթ, թանկարժեք և գունավոր մետաղներ, ԱՄՆ և եվրոպական ինդեքսներ

Նավթի գներն աճել են

Աշխարհի խոշորագույն հումքային բորսաներում ապրիլի 26-ին կայացած առևտրային շրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները.

Նյու-Յորքի NYMEХ (New York Merchantile Exchange) բորսայում նավթի WTI (Light Sweet) տեսակի գինն աճել է 2.34%-ով և կազմել 101.79 դոլար, իսկ Լոնդոնի IСE (InterContinental Exchange Futures) բորսայում նավթի Brent տեսակի գինն աճել է 1.72%-ով և կազմել 105.31 դոլար:

Չափման միավորը` 1 բարել (158.98 լիտր):

NYMEX. Թանկարժեք մետաղների գները նվազել են

Նյու-Յորքի NYMEX բորսայում ապրիլի 26-ին կայացած առևտրային շրջանի արդյունքում սահմանվել են թանկարժեք մետաղների հետևյալ գները.

Ոսկու ֆյուչերսների գինը նվազել է 0.31%-ով և կազմել 1897.30 դոլար, արծաթի ֆյուչերսների գինը նվազել է 1.47%-ով և կազմել 23.52 դոլար, իսկ պլատինի ֆյուչերսների գինը նվազել է 0.89%-ով և կազմել 911.90 դոլար:

Չափման միավորը` 1 տրոյական ունցիա (31.1 գրամ):

LME. Գունավոր մետաղների գներ

Լոնդոնի մետաղների բորսայում (LME) ապրիլի 26-ին կայացած առևտրային շրջանի արդյունքում գունավոր մետաղների առաջիկա երեք ամիսների ֆյուչերսների համար սահմանվել են հետևյալ գները.

Ալյումինի գինը նվազել է 0.84%-ով և կազմել 3064.50 դոլար, պղնձի գինն աճել է 0.93%-ով և կազմել 9860.00 դոլար, կապարի գինը նվազել է 0.30%-ով և կազմել 2320.00 դոլար, նիկելի գինն աճել է 1.35%-ով և կազմել 33076.00 դոլար, անագի գինն աճել է 1.72%-ով և կազմել 40543.00 դոլար, ցինկի գինն աճել է 0.36%-ով և կազմել 4183.50 դոլար, մոլիբդենի գինը չի փոխվել և կրկին կազմել է 42438.94 դոլար, կոբալտի գինը չի փոխվել և կրկին կազմել է 82000.00 դոլար:

Չափման միավորը` 1 տոննա:

Ամերիկյան ինդեքսները նվազել են

ԱՄՆ ֆոնդային բորսաներում ապրիլի 26-ին կայացած առևտրային շրջանների արդյունքները հետևյալն են.

Արդյունաբերական Dow Jones ինդեքսը նվազել է 2.38%-ով և կազմել 33240.18 կետ, լայն սպառման շուկաների S&P 500 ինդեքսը նվազել է 2.81%-ով և կազմել 4175.20 կետ, իսկ բարձր տեխնոլոգիաների Nasdaq ինդեքսը նվազել է 3.95%-ով և կազմել 12490.74 կետ:

Եվրոպական ինդեքսներ

Եվրոպական ֆոնդային բորսաներում ապրիլի 26-ին կայացած առևտրային շրջանների արդյունքները հետևյալն են.

Գերմանական DAX ինդեքսը նվազել է 1.20%-ով և կազմել 13756.40 կետ, ֆրանսիական CAC 40 ինդեքսը նվազել է 0.54%-ով և կազմել 6414.57 կետ, բրիտանական FTSE ինդեքսն աճել է 0.08%-ով և կազմել 7386.19 կետ, իսկ ռուսական RTSI ինդեքսն աճել է 6.24%-ով և կազմել 999.84 կետ:

Share