Ֆինանսական

ԵՄ-ն պատժամիջոցների նոր փաթեթում ներառել է «Սբերբանկ»-ի անջատումը SWIFT-ից

Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայենը Եվրախորհրդարանում պատմել է, որ Ռուսաստանի նկատմամբ Եվրամիության սահմանափակիչ միջոցների առաջարկվող վեցերորդ փաթեթը ներառում է SWIFT միջազգային միջբանկային համակարգից «Սբերբանկ»-ի անջատումը:

«Մենք, ի վերջո, SWIFT-ից անջատում ենք «Սբերբանկ»-ը»,-ասել է Եվրահանձնաժողովի ղեկավարը: Նաեւ, նրա խոսքով, առաջարկվում է SWIFT-ից անջատել ռուսաստանյան երկու խոշոր բանկեր: Միջոցառումների այս փաթեթի շուրջ վերջնական որոշումը պետք է ընդունեն Եվրամիության երկրները, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Share