Բաժին. Ֆինանսական

Gucci-ն սկսում է վճարումներ ընդունել նաև կրիպտոարժույթներով

Նորաձևության ոլորտի հսկա իտալական Gucci-ն մեկնարկում է փորձնական ծրագիր՝ ԱՄՆ 5 խանութներում հնարավորություն կտրվի ապրանքների համար վճարել կրիպտոարժույթներով։

Արդեն այս ամռանը ծրագիրը կընդգրկի ԱՄՆ ամբողջ տարածքը։ Գնումների համար հնարավոր կլինի վճարել գեներացված QR կոդերի միջոցով։

Հասանելի կլինեն վճարումներ հետևյալ թվային արժույթներով. Bitcoin, Ethereum, Wrapped Bitcoin, Bitcoin Cash, Litecoin, Shiba Inu, Dogecoin և ևս 5 կայուն արժույթ, որոնց կապված են ԱՄՆ դոլարի փոխարժեքին։

Սա Gucci-ի առաջին ակտիվությունը չէ կրիպտոաշխարհում։ Մինչ այս ընկերությունը թողարկել էր NFT-ների հավաքածուներ, ինչպես նաև ձեռք էր բերել վիրտուալ հողատարածք The Sandbox մետատիեզերական նախագծում։

Ֆինանսական տեխնոլոգիաների ոլորտի հրապարակումներն իրականացվում են Ինեկոբանկի աջակցությամբ։

Share