Բաժին. Ֆինանսական

Բորսաներ – 05/05/22. Նավթ, թանկարժեք և գունավոր մետաղներ, ԱՄՆ և եվրոպական ինդեքսներ

Նավթի գներն աճել են

Աշխարհի խոշորագույն հումքային բորսաներում մայիսի 5-ին կայացած առևտրային շրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները.

Նյու-Յորքի NYMEХ (New York Merchantile Exchange) բորսայում նավթի WTI (Light Sweet) տեսակի գինն աճել է 0.61%-ով և կազմել 108.65 դոլար, իսկ Լոնդոնի IСE (InterContinental Exchange Futures) բորսայում նավթի Brent տեսակի գինն աճել է 0.68%-ով և կազմել 111.30 դոլար:

Չափման միավորը` 1 բարել (158.98 լիտր):

NYMEX. Թանկարժեք մետաղների գները նվազել են

Նյու-Յորքի NYMEX բորսայում մայիսի 5-ին կայացած առևտրային շրջանի արդյունքում սահմանվել են թանկարժեք մետաղների հետևյալ գները.

Ոսկու ֆյուչերսների գինը նվազել է 1.37%-ով և կազմել 1875.90 դոլար, արծաթի ֆյուչերսների գինը նվազել է 3.28%-ով և կազմել 22.43 դոլար, իսկ պլատինի ֆյուչերսների գինը նվազել է 4.54%-ով և կազմել 944.70 դոլար:

Չափման միավորը` 1 տրոյական ունցիա (31.1 գրամ):

LME. Գունավոր մետաղների գներ

Լոնդոնի մետաղների բորսայում (LME) մայիսի 5-ին կայացած առևտրային շրջանի արդյունքում գունավոր մետաղների առաջիկա երեք ամիսների ֆյուչերսների համար սահմանվել են հետևյալ գները.

Ալյումինի գինն աճել է 0.17%-ով և կազմել 2916.00 դոլար, պղնձի գինն աճել է 0.84%-ով և կազմել 9489.50 դոլար, կապարի գինն աճել է 1.16%-ով և կազմել 2277.00 դոլար, նիկելի գինը նվազել է 2.78%-ով և կազմել 30114.00 դոլար, անագի գինն աճել է 0.55%-ով և կազմել 40500.00 դոլար, ցինկի գինը նվազել է 1.44%-ով և կազմել 3904.50 դոլար, մոլիբդենի գինը նվազել է 0.10%-ով և կազմել 42306.66 դոլար, կոբալտի գինը չի փոխվել և կրկին կազմել է 82000.00 դոլար:

Չափման միավորը` 1 տոննա:

Ամերիկյան ինդեքսները նվազել են

ԱՄՆ ֆոնդային բորսաներում մայիսի 5-ին կայացած առևտրային շրջանների արդյունքները հետևյալն են.

Արդյունաբերական Dow Jones ինդեքսը նվազել է 3.12%-ով և կազմել 32997.97 կետ, լայն սպառման շուկաների S&P 500 ինդեքսը նվազել է 3.56%-ով և կազմել 4146.87 կետ, իսկ բարձր տեխնոլոգիաների Nasdaq ինդեքսը նվազել է 4.99%-ով և կազմել 12317.69 կետ:

Եվրոպական ինդեքսներ

Եվրոպական ֆոնդային բորսաներում մայիսի 5-ին կայացած առևտրային շրջանների արդյունքները հետևյալն են.

Գերմանական DAX ինդեքսը նվազել է 0.49%-ով և կազմել 13902.52 կետ, ֆրանսիական CAC 40 ինդեքսը նվազել է 0.43%-ով և կազմել 6368.40 կետ, բրիտանական FTSE ինդեքսն աճել է 0.13%-ով և կազմել 7503.27 կետ, իսկ ռուսական RTSI ինդեքսն աճել է 0.52%-ով և կազմել 1119.92 կետ:

Share