Բաժին. Ֆինանսական

Բորսաներ – 09/05/22. Նավթ, թանկարժեք և գունավոր մետաղներ, ԱՄՆ և եվրոպական ինդեքսներ

Նավթի գները նվազել են

Աշխարհի խոշորագույն հումքային բորսաներում մայիսի 9-ին կայացած առևտրային շրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները.

Նյու-Յորքի NYMEХ (New York Merchantile Exchange) բորսայում նավթի WTI (Light Sweet) տեսակի գինը նվազել է 7.39%-ով և կազմել 101.73 դոլար, իսկ Լոնդոնի IСE (InterContinental Exchange Futures) բորսայում նավթի Brent տեսակի գինը նվազել է 7.23%-ով և կազմել 104.49 դոլար:

Չափման միավորը` 1 բարել (158.98 լիտր):

NYMEX. Թանկարժեք մետաղների գներ

Նյու-Յորքի NYMEX բորսայում մայիսի 9-ին կայացած առևտրային շրջանի արդյունքում սահմանվել են թանկարժեք մետաղների հետևյալ գները.

Ոսկու ֆյուչերսների գինը նվազել է 0.50%-ով և կազմել 1863.50 դոլար, արծաթի ֆյուչերսների գինը նվազել է 0.86%-ով և կազմել 22.03 դոլար, իսկ պլատինի ֆյուչերսների գինն աճել է 0.62%-ով և կազմել 941.20 դոլար:

Չափման միավորը` 1 տրոյական ունցիա (31.1 գրամ):

LME. Գունավոր մետաղների գներ

Լոնդոնի մետաղների բորսայում (LME) մայիսի 9-ին կայացած առևտրային շրջանի արդյունքում գունավոր մետաղների առաջիկա երեք ամիսների ֆյուչերսների համար սահմանվել են հետևյալ գները.

Ալյումինի գինը նվազել է 3.06%-ով և կազմել 2755.00 դոլար, պղնձի գինը նվազել է 1.88%-ով և կազմել 9237.50 դոլար, կապարի գինը նվազել է 3.47%-ով և կազմել 2153.50 դոլար, նիկելի գինը նվազել է 6.29%-ով և կազմել 28185.00 դոլար, անագի գինը նվազել է 5.65%-ով և կազմել 37119.00 դոլար, ցինկի գինը նվազել է 4.16%-ով և կազմել 3615.00 դոլար, մոլիբդենի գինը չի փոխվել և կրկին կազմել է 42262.57 դոլար, կոբալտի գինը չի փոխվել և կրկին կազմել է 82000.00 դոլար:

Չափման միավորը` 1 տոննա:

Ամերիկյան ինդեքսները նվազել են

ԱՄՆ ֆոնդային բորսաներում մայիսի 9-ին կայացած առևտրային շրջանների արդյունքները հետևյալն են.

Արդյունաբերական Dow Jones ինդեքսը նվազել է 1.99%-ով և կազմել 32245.70 կետ, լայն սպառման շուկաների S&P 500 ինդեքսը նվազել է 3.20%-ով և կազմել 3991.24 կետ, իսկ բարձր տեխնոլոգիաների Nasdaq ինդեքսը նվազել է 4.29%-ով և կազմել 11623.25 կետ:

Եվրոպական ինդեքսներ

Եվրոպական ֆոնդային բորսաներում մայիսի 9-ին կայացած առևտրային շրջանների արդյունքները հետևյալն են.

Գերմանական DAX ինդեքսը նվազել է 2.15%-ով և կազմել 13380.67 կետ, ֆրանսիական CAC 40 ինդեքսը նվազել է 2.75%-ով և կազմել 6086.02 կետ, բրիտանական FTSE ինդեքսը նվազել է 2.32%-ով և կազմել 7216.58 կետ, իսկ ռուսական RTSI ինդեքսը չի փոխվել և կրկին կազմել է 1088.02 կետ:

Share