Տնտեսական

Բորսաներ – 11/05/22. Նավթ, թանկարժեք և գունավոր մետաղներ, ԱՄՆ և եվրոպական ինդեքսներ

Նավթի գներն աճել են

Աշխարհի խոշորագույն հումքային բորսաներում մայիսի 11-ին կայացած առևտրային շրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները.

Նյու-Յորքի NYMEХ (New York Merchantile Exchange) բորսայում նավթի WTI (Light Sweet) տեսակի գինն աճել է 2.95%-ով և կազմել 104.49 դոլար, իսկ Լոնդոնի IСE (InterContinental Exchange Futures) բորսայում նավթի Brent տեսակի գինն աճել է 1.94%-ով և կազմել 106.34 դոլար:

Չափման միավորը` 1 բարել (158.98 լիտր):

NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են

Նյու-Յորքի NYMEX բորսայում մայիսի 11-ին կայացած առևտրային շրջանի արդյունքում սահմանվել են թանկարժեք մետաղների հետևյալ գները.

Ոսկու ֆյուչերսների գինն աճել է 0.94%-ով և կազմել 1852.70 դոլար, արծաթի ֆյուչերսների գինն աճել է 0.09%-ով և կազմել 21.43 դոլար, իսկ պլատինի ֆյուչերսների գինն աճել է 3.02%-ով և կազմել 982.00 դոլար:

Չափման միավորը` 1 տրոյական ունցիա (31.1 գրամ):

LME. Գունավոր մետաղների գներ

Լոնդոնի մետաղների բորսայում (LME) մայիսի 11-ին կայացած առևտրային շրջանի արդյունքում գունավոր մետաղների առաջիկա երեք ամիսների ֆյուչերսների համար սահմանվել են հետևյալ գները.

Ալյումինի գինն աճել է 0.89%-ով և կազմել 2778.00 դոլար, պղնձի գինն աճել է 1.21%-ով և կազմել 9340.00 դոլար, կապարի գինն աճել է 0.19%-ով և կազմել 2118.00 դոլար, նիկելի գինը նվազել է 2.14%-ով և կազմել 27806.00 դոլար, անագի գինն աճել է 0.69%-ով և կազմել 35772.00 դոլար, ցինկի գինն աճել է 1.97%-ով և կազմել 3668.50 դոլար, մոլիբդենի գինը նվազել է 0.16%-ով և կազմել 42108.24 դոլար, կոբալտի գինը չի փոխվել և կրկին կազմել է 82000.00 դոլար:

Չափման միավորը` 1 տոննա:

Ամերիկյան ինդեքսները նվազել են

ԱՄՆ ֆոնդային բորսաներում մայիսի 11-ին կայացած առևտրային շրջանների արդյունքները հետևյալն են.

Արդյունաբերական Dow Jones ինդեքսը նվազել է 1.02%-ով և կազմել 31834.11 կետ, լայն սպառման շուկաների S&P 500 ինդեքսը նվազել է 1.65%-ով և կազմել 3935.18 կետ, իսկ բարձր տեխնոլոգիաների Nasdaq ինդեքսը նվազել է 3.18%-ով և կազմել 11364.24 կետ:

Եվրոպական ինդեքսներն աճել են

Եվրոպական ֆոնդային բորսաներում մայիսի 11-ին կայացած առևտրային շրջանների արդյունքները հետևյալն են.

Գերմանական DAX ինդեքսն աճել է 2.17%-ով և կազմել 13828.64 կետ, ֆրանսիական CAC 40 ինդեքսն աճել է 2.50%-ով և կազմել 6269.73 կետ, բրիտանական FTSE ինդեքսն աճել է 1.44%-ով և կազմել 7347.66 կետ, իսկ ռուսական RTSI ինդեքսն աճել է 3.30%-ով և կազմել 1123.93 կետ:

Share