Բաժին. Ֆինանսական

Կենտրոնական բանկ. Մեկնարկել է «Իմ մենթոր» նախագիծը

Մայիսի 13-ին ՀՀ կենտրոնական բանկի Դիլիջանի ուսումնահետազոտական կենտրոնում մեկնարկեց «ԻՄ ՄԵՆԹՈՐ» նախագիծը, որին մասնակցեցին ֆինանսական ոլորտի ներկայացուցիչները:

Հաշվի առնելով Հայաստանի երիտասարդների պոտենցիալը, և փորձառու մասնագետների առկայությունը, Կենտրոնական բանկը ներդրել է այս ծրագիրը, որի շնորհիվ մեկ ընդհանրական հարթակում թե՛ մենթին, թե՛ մենթորը կկարողանան հնարավորինս մասնակցել մենթորական ինստիտուտի կայացմանը՝ նպաստելով առողջ, աստիճանական զարգացման տեսլականին:

Նախագծի նպատակը և գաղափարը անհատի, ֆունկցիայի, ինչպես նաև կառուցի մակարդակով և կառույցից դուրս լավ հարաբերությունների ստեղծումը և շարունակական զարգացումն է:

Այն իր մեջ ներառում է Կենտրոնական բանկի համար կարևոր 3 սկզբունքներ.

  • Ռազմավարությունից բխող ուսուցման մշակույթի տարածում՝ ցանկալի մշակույթ,
  • Ներկա և նախկին աշխատակիցների ներուժի արդյունավետ կիրառություն և շարունակություն՝ սիներգիա,
  • Մարդկային կապիտալի բնագավառում արդի գործիքակազմի կիրառություն, արագ և լավ արդյունքի ստացում՝ ճկունություն:

«Իմ Մենթոր» նախագիծն ուղղված է Կենտրոնական բանկում երկար տարիներ աշխատած, փորձառու, կարիերային աճ գրանցած աշխատակցի և սկսնակ, նոր ընդունված կամ այլ աշխատակիցների միջև երկխոսության ստեղծմանը։

The LOFT կազմակերպության հետ համագործակցությամբ նախագծի գործարկումից հետո մշակվել է օնլայն հարթակի գործիքակազմ, ինչպես նաև նախագծի զարգացմանը նպաստող օֆլայն գործողությունների և իրադարձությունների համալիր հայեցակարգ:

Share