Բաժին. Ֆինանսական

Կենտրոնական բանկ. Արժույթի միջազգային հիմնադրամի The Fund Challenge ծրագրի մեկնարկի վերաբերյալ

Կենտրոնական բանկից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) The Fund Challenge-ը բակալավրիատի տնտեսագիտության ուսանողների համար նախատեսված մրցույթ է, որն իրականացվում է Աֆրիկյան դեպարտամենտի (AFR), Ասիայի և Խաղաղօվկիանոսյան դեպարտամենտի (APD), Կարողությունների զարգացման ինստիտուտի (ICD), Մերձավոր Արևելքի և Կենտրոնական Ասիայի բաժնի (MCD) Նորարարության և փոփոխության գրասենյակ (OIC) համատեղ ջանքերով: Եզրափակիչ անցած մասնակիցները կմասնակցեն 2022 թվականի տարեկան հանդիպումներին:

The Fund Challenge-ի նպատակն է ուսանողների շրջանում խթանել հիմնական մակրոտնտեսական վերլուծության նկատմամբ հետաքրքրությունը և բարձրացնել նրանց ընկալման մակարդակը, ծանոթացնել ԱՄՀ հիմնական գործունեությանը և նպաստել այս տարածաշրջանների երիտասարդների միջև երկխոսության զարգացմանը:

The Fund Challenge- ի հաջողությունը կախված է ուսանողների և համալսարանների իրազեկվածության բարձրացումից: Լրացուցիչ հարցերի դեպքում կարող եք կապ հաստատել The Fund Challenge թիմի հետ IMF-FUNDCHALLENGE@imf.org հասցեով:

Գրանցվելու համար անցեք հետևյալ հղումով`https://web.cvent.com/…/4657166b-95d8-4eef…/questions…

Share