Ֆինանսական

Ռուսաստանի Կենտրոնական բանկը վերսկսել է արժույթի գնումները ռուբլու ամրապնդումը զսպելու համար

Ռուսաստանի բանկն սկսել է արտահանողներից արժույթ գնել շուկայի մյուս մասնակցների միջոցով, որպեսզի զսպի ռուբլու փոխարժեքը չվերահսկվող ամրապնդումից: Այդ մասին գրում է «Վեդոմոստի»-ն՝ վկայակոչելով աղբյուրների: Թե որն է մեխանիզմի էությունը եւ թե հատկապես ինչպես է այն ազդում արժութային շուկայի վրա, հրատարակության զրուցակիցը չի բացահայտել:

Կարգավորիչն սկսել է արժույթի նման գնում կատարել ռուբլու կտրուկ ամրապնդումից խուսափելու համար, քանի որ շուկայում չի հայտնվել արժույթի վաճառվող արտահանական հասույթին համադրելի պահանջարկը, նշում է թերթի աղբյուրներից մեկը: Ռուբլու փոխարժեքը փետրվարյան անկումից հետո սկսել է կտրուկ ամրապնդվել արժութային վերահսկողության միջոցներ ձեռնարկելու եւ արտահանողների կողմից արժութային հասույթի պարտադիր վաճառքի ֆոնին:

Այժմ արտահանողները, նախագահի հրամանագրին համապատասխան, պետք է երկու ամսվա ընթացքում (ավելի վաղ ժամկետը կազմում էր ընդամենը երեք օր) վաճառեն արժութային հասույթի 80 տոկոսը:

Կենտրոնական բանկն ապրիլի վերջին առաջարկել էր 80 տոկոսից մինչեւ 50 տոկոս նվազեցնել պարտադիր վաճառքի նորմատիվները հումքի արտահանողների համար, որոնք բերում են հիմնական արժութային հասույթը: Առայժմ այդ առաջարկությունը չի իրականացվել, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Share