Բաժին. Ֆինանսական

ՀՀ Կենտրոնական բանկ. դրամի փոխարժեք և ոսկու գին – 24/05/22

ՀՀ կենտրոնական բանկից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ այսօր` մայիսի 24-ին, բանկի կողմից սահմանված փոխարժեքների համաձայն ԱՄՆ դոլարի փոխարժեքը նվազել է 3.03 դրամով և կազմել 452.70 դրամ: Եվրոյի փոխարժեքը նվազել է 1.87 դրամով և կազմել 484.71 դրամ: Ռուսական ռուբլու փոխարժեքն աճել է 0.13 դրամով և կազմել 8.02 դրամ: Բրիտանական ֆունտի փոխարժեքը նվազել է 7.02 դրամով և կազմել 566.33 դրամ:

Միևնույն ժամանակ, թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետևյալ գները.

Ոսկու գինն աճել է 141.52 դրամով և կազմել 27016.33 դրամ: Արծաթի գինը նվազել է 1.34 դրամով և կազմել 321.44 դրամ:

Share