Ֆինանսական

Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը ներկայացրել է ԿԲ գործունեության վերաբերյալ տարեկան հաղորդումը

Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանն ԱԺ նիստում ներկայացրել է ԿԲ գործունեության վերաբերյալ տարեկան հաղորդումը, որում ներառված են երկու փաստաթուղթ` 2022-ի առաջին եռամսյակում հաստատված դրամավարկային քաղաքականության ծրագրի հաղորդումը և 2021-ի դրամավարկային ծրագրի կատարման հաղորդումը։

Ըստ հաղորդման` 2021-ին ակնկալվում էր ցածր տնտեսական ակտիվություն` համավարակով պայմանավորված ու տնտեսական հեռանկարների անորոշությամբ ուղեկցվող։ Դիտվել է գնաճ ու գնաճային սպասումների ավելացում։ Միջազգային ապրանքահումքային շուկաներում արձանագրվել են գնաճային էական զարգացումները։ Վերջինս արտահայտվել է Հայաստանի գործընկեր երկրներում և Հայաստանում` բարձր գնաճային միջավայրի ձևավորմամբ։

ԿԲ միջամտությամբ` տարվա վերջում 12-ամսյա գնաճն աստիճանաբար նվազել է` դեկտեմբերին կազմելով 7,7 տոկոս։

ԿԲ նախագահը նկատում է` եղել ենք աշխարհի այն քիչ երկրներից, որոնցում գնաճն աստիճանաբար նվազման միտում է ունեցել, սակայն իրավիճակը փոխվեց ռուս-ուկրաինական հակամարտությամբ պայմանավորված։

2022-ին նոր անորոշություններ ի հայտ եկան` պայմանավորված Ռուսաստանի նկատմամբ կիրառվող պատժամիջոցներով։

Այնուամենայնիվ, ՀՀ Կենտրոնական բանկն այս դեպքում էլ մի քանի սցենար է նկատի առել, որոնցից մեկն ընկած է ընթացիք դրամավարկային քաղաքականության հիմքում։

Հաղորդմանը մանրամասն ծանոթացեք տեսանյութում։

Share