Բաժին. Ֆինանսական

Բորսաներ – 24/05/22. Նավթ, թանկարժեք և գունավոր մետաղներ, ԱՄՆ և եվրոպական ինդեքսներ

Նավթի գներն աճել են

Աշխարհի խոշորագույն հումքային բորսաներում մայիսի 24-ին կայացած առևտրային շրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները.

Նյու-Յորքի NYMEХ (New York Merchantile Exchange) բորսայում նավթի WTI (Light Sweet) տեսակի գինն աճել է 1.07%-ով և կազմել 110.99 դոլար, իսկ Լոնդոնի IСE (InterContinental Exchange Futures) բորսայում նավթի Brent տեսակի գինն աճել է 1.71%-ով և կազմել 114.80 դոլար:

Չափման միավորը` 1 բարել (158.98 լիտր):

NYMEX. Թանկարժեք մետաղների գներ

Նյու-Յորքի NYMEX բորսայում մայիսի 24-ին կայացած առևտրային շրջանի արդյունքում սահմանվել են թանկարժեք մետաղների հետևյալ գները.

Ոսկու ֆյուչերսների գինն աճել է 0.32%-ով և կազմել 1859.60 դոլար, արծաթի ֆյուչերսների գինն աճել է 1.29%-ով և կազմել 22.05 դոլար, իսկ պլատինի ֆյուչերսների գինը նվազել է 0.12%-ով և կազմել 943.10 դոլար:

Չափման միավորը` 1 տրոյական ունցիա (31.1 գրամ):

LME. Գունավոր մետաղների գներ

Լոնդոնի մետաղների բորսայում (LME) մայիսի 24-ին կայացած առևտրային շրջանի արդյունքում գունավոր մետաղների առաջիկա երեք ամիսների ֆյուչերսների համար սահմանվել են հետևյալ գները.

Ալյումինի գինը նվազել է 1.84%-ով և կազմել 2901.50 դոլար, պղնձի գինը նվազել է 0.99%-ով և կազմել 9453.50 դոլար, կապարի գինը նվազել է 1.07%-ով և կազմել 2168.50 դոլար, նիկելի գինը նվազել է 4.26%-ով և կազմել 26550.00 դոլար, անագի գինը նվազել է 1.46%-ով և կազմել 34110.00 դոլար, ցինկի գինն աճել է 0.12%-ով և կազմել 3790.50 դոլար, մոլիբդենի գինը նվազել է 0.76%-ով և կազմել 40498.87 դոլար, կոբալտի գինը չի փոխվել և կրկին կազմել է 75000.00 դոլար:

Չափման միավորը` 1 տոննա:

Ամերիկյան ինդեքսներ

ԱՄՆ ֆոնդային բորսաներում մայիսի 24-ին կայացած առևտրային շրջանների արդյունքները հետևյալն են.

Արդյունաբերական Dow Jones ինդեքսն աճել է 0.15%-ով և կազմել 31928.62 կետ, լայն սպառման շուկաների S&P 500 ինդեքսը նվազել է 0.81%-ով և կազմել 3941.48 կետ, իսկ բարձր տեխնոլոգիաների Nasdaq ինդեքսը նվազել է 2.35%-ով և կազմել 11264.45 կետ:

Եվրոպական ինդեքսներ

Եվրոպական ֆոնդային բորսաներում մայիսի 24-ին կայացած առևտրային շրջանների արդյունքները հետևյալն են.

Գերմանական DAX ինդեքսը նվազել է 1.80%-ով և կազմել 13919.75 կետ, ֆրանսիական CAC 40 ինդեքսը նվազել է 1.66%-ով և կազմել 6253.14 կետ, բրիտանական FTSE ինդեքսը նվազել է 0.39%-ով և կազմել 7484.35 կետ, իսկ ռուսական RTSI ինդեքսն աճել է 1.60%-ով և կազմել 1273.73 կետ:

Share