Բաժին. Ֆինանսական

Բորսաներ – 26/05/22. Նավթ, թանկարժեք և գունավոր մետաղներ, ԱՄՆ և եվրոպական ինդեքսներ

Նավթի գներն աճել են

Աշխարհի խոշորագույն հումքային բորսաներում մայիսի 26-ին կայացած առևտրային շրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները.

Նյու-Յորքի NYMEХ (New York Merchantile Exchange) բորսայում նավթի WTI (Light Sweet) տեսակի գինն աճել է 2.86%-ով և կազմել 114.13 դոլար, իսկ Լոնդոնի IСE (InterContinental Exchange Futures) բորսայում նավթի Brent տեսակի գինն աճել է 2.64%-ով և կազմել 117.54 դոլար:

Չափման միավորը` 1 բարել (158.98 լիտր):

NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են

Նյու-Յորքի NYMEX բորսայում մայիսի 26-ին կայացած առևտրային շրջանի արդյունքում սահմանվել են թանկարժեք մետաղների հետևյալ գները.

Ոսկու ֆյուչերսների գինն աճել է 0.20%-ով և կազմել 1852.40 դոլար, արծաթի ֆյուչերսների գինն աճել է 1.14%-ով և կազմել 22.12 դոլար, իսկ պլատինի ֆյուչերսների գինն աճել է 0.88%-ով և կազմել 941.20 դոլար:

Չափման միավորը` 1 տրոյական ունցիա (31.1 գրամ):

LME. Գունավոր մետաղների գներ

Լոնդոնի մետաղների բորսայում (LME) մայիսի 26-ին կայացած առևտրային շրջանի արդյունքում գունավոր մետաղների առաջիկա երեք ամիսների ֆյուչերսների համար սահմանվել են հետևյալ գները.

Ալյումինի գինը նվազել է 0.31%-ով և կազմել 2865.00 դոլար, պղնձի գինը նվազել է 0.21%-ով և կազմել 9353.00 դոլար, կապարի գինն աճել է 1.14%-ով և կազմել 2127.50 դոլար, նիկելի գինն աճել է 1.53%-ով և կազմել 27198.00 դոլար, անագի գինը նվազել է 1.28%-ով և կազմել 33630.00 դոլար, ցինկի գինը նվազել է 0.40%-ով և կազմել 3735.50 դոլար, մոլիբդենի գինը նվազել է 0.55%-ով և կազմել 40057.95 դոլար, կոբալտի գինը չի փոխվել և կրկին կազմել է 75000.00 դոլար:

Չափման միավորը` 1 տոննա:

Ամերիկյան ինդեքսներն աճել են

ԱՄՆ ֆոնդային բորսաներում մայիսի 26-ին կայացած առևտրային շրջանների արդյունքները հետևյալն են.

Արդյունաբերական Dow Jones ինդեքսն աճել է 1.61%-ով և կազմել 32637.19 կետ, լայն սպառման շուկաների S&P 500 ինդեքսն աճել է 1.99%-ով և կազմել 4057.84 կետ, իսկ բարձր տեխնոլոգիաների Nasdaq ինդեքսն աճել է 2.68%-ով և կազմել 11740.65 կետ:

Եվրոպական ինդեքսներ

Եվրոպական ֆոնդային բորսաներում մայիսի 26-ին կայացած առևտրային շրջանների արդյունքները հետևյալն են.

Գերմանական DAX ինդեքսն աճել է 1.59%-ով և կազմել 14231.29 կետ, ֆրանսիական CAC 40 ինդեքսն աճել է 1.78%-ով և կազմել 6410.58 կետ, բրիտանական FTSE ինդեքսն աճել է 0.56%-ով և կազմել 7564.92 կետ, իսկ ռուսական RTSI ինդեքսը նվազել է 5.19%-ով և կազմել 1174.72 կետ:

Share