Բաժին. Ֆինանսական

Կենտրոնական բանկ. 18 ամիս տևողությամբ վճարովի աշխատանք երիտասարդների համար

ՀՀ կենտրոնական բանկում մեկնարկել է Երիտասարդ մասնագետների ներգրավման ծրագիր

Ծրագիրը նախատեսում է վճարովի
աշխատանք՝ 18 ամիս տևողությամբ:

Մասնակիցները կաշխատեն`

  • ԿԲ-ի 3 տարբեր դեպարտամենտներում՝ յուրաքանչյուրում 6 ամիս,
  • Ներգրավված կլինեն 3 տարբեր ռազմավարական նախագծերում,
  • Ձեռք կբերեն աշխատանքային փորձ:

Միանալով ԿԲ թիմին՝ երիտասարդները նաև հնարավորություն կունենան ներգրավված լինել երկրի համար կարևոր փոփոխությունների մշակմանը։

Ծրագիրն առավելագույնս ուղղված է երիտասարդների անձնական և մասնագիտական զարգացմանը: Այն կլինի լավագույն հարթակ կարիերայի ուղին սկսելու համար։

Մասնակցելու համար անհրաժեշտ է դիմել՝ անցնելով հետևյալ հղումով։

Դիմումերի ընդունման վերջնաժամկետն է` հունիսի 15-ը:

Հարցերի դեպքում կարող եք դիմել.

  • Հեռ.՝ (010) 592 634,
  • Էլ. փոստ՝ jobs@cba.am
Share