Բաժին. Ֆինանսական

Լույս հիմնադրամ. ՀՀ տնտեսության սոցիալ-տնտեսական զարգացումները 2022թ. հունվար-ապրիլ ամիսներին

ԼՈՒՅՍ հիմնադրամը հիմնվելով ՀՀ վիճակագրական կոմիտեի կողմից հրապարակված տվյալների վրա, վերլուծել է ՀՀ տնտեսության սոցիալ-տնտեսական զարգացումները 2022 թվականի հունվար-ապրիլ ամիսներին։

2022թ. ապրիլին ՀՀ տնտեսական իրավիճակը որոշակիորեն բարելավվել է մարտի համեմատ՝ հիմնականում կապված արտահանման վերականգնման եւ շինարարության արագ աճի հետ: Ապրիլ ամսվա տնտեսական ակտիվության ցուցանիշը (ՏԱՑ-ը) նախորդ տարվա ապրիլի համեմատ կազմել է 8.8%` մարտի համեմատ արագանալով 2.1 տոկոսային կետով: Սակայն, կուտակային՝ տարեսկզբից հաշվարկված, տնտեսական ակտիվության աճը դեռեւս ունի դանդաղման միտում: 2022թ. հունվար-ապրիլ ամիսների ՏԱՑ-ը կազմել է 9.4%՝ հունվար-մարտի համեմատ դանդաղելով 0.2 տոկոսային կետով:

2022թ. հունվար-ապրիլ ամիսների ՏԱՑ-ի աճը հիմնականում պայմանավորված է եղել ծառայությունների եւ առեւտրի աճերով, որոնց նպաստումներն ընդհանուր ՏԱՑ-ին կազմել են համապատասխանաբար 4.9 եւ 2.9 տոկոսային կետ: Ապրիլին մարտի համեմատ ՏԱՑ-ի արագացումը առավելապես պայմանավորված է եղել շինարարության աճի արագացմամբ, ինչպես նաեւ արդյունաբերության աճի որոշակի վերականգնմամբ։

Վերլուծությունն ամբողջությամբ

Share