Ֆինանսական

Սուրեն Պարսյան. 2020-2022 թվականներին Արցախի Հանրապետության համախմբված պետական բյուջեները

Տնտեսագետ Սուրեն Պարսյանն անդրադարձել է 2020-2022 թվականների Արցախի համախմբված պետական բյուջեներին։

«Արցախի Հանրապետության 2022 թվականին պետական բյուջեի մասին օրենքով համախմբված բյուջեն գնահատվում է եկամուտների մասով 185,3 մլրդ դրամ (առանց միջբյուջետային փոխանցումներից ստացվող մուտքերի), ներառյալ՝ Հայաստանի Հանրապետությունից ստացվող բյուջետային վարկի գումարը, իսկ ծախսային մասը՝ 216,8 մլրդ դրամ (առանց միջբյուջետային փոխանցումների), դեֆեցիտը (պակասուրդը) կազմում է 31,4 մլրդ դրամ։ Իսկ ԱՀ համայնքների 2022 թվականի բյուջեները կկազմեն՝ եկամուտների գծով 4,1 մլրդ դրամ (ներառյալ՝ պետական բյուջեից ստացվող պաշտոնական դրամաշնորհները), ծախսերի գծով՝ 4090658,9 հազար դրամ։

2022 թվականին 2021-ի համեմատ կաճեն ինչպես եկամուտները, այնպես էլ ծախսերը։ Ծախսային մասը կավելանա 62,6%-ով, իսկ եկամտային մասը՝ շուրջ 2 անգամ։

2022 թվականի բյուջեով նախատեսվում է 31,4 մլրդ դրամ դեֆիցիտ, որը 2021-ի համեմատ 16,6 մլրդ դրամով կամ 52,8 %-ով պակաս է:

2020 թվականին ԱՀ պետական համախմբված բյուջեի եկամուտները կազմել են 50,2 մլրդ դրամ, իսկ 2019թ.՝ 61,4 մլրդ դրամ, այսինքն նվազել է 11,1 մլրդ դրամով կամ 22,1%-ով, որի հիմնական պատճառներ են՝ 2020 թվականի Արցախյան 44-օրվա պատերազմը, կորուստները և հողերի հանձնումը։ Փաստացի մինչև պատերազմը Արցախի Հանրապետությունն աստիճանաբար ավելացնում էր իր սեփական եկամուտներն և ավելի քիչ կախվածություն ուներ Հայաստանի Հանրապետությունից», – գրել է տնտեսագետը։

Share