Ֆինանսական

Եվրոպայի ղեկավարները համաձայնության են եկել «Սբերբանկ»-ը SWIFT համակարգից անջատելու շուրջ

Եվրամիության երկրները համաձայնության են եկել պատժամիջոցների վեցերորդ փաթեթի շրջանակներում «Սբերբանկ»-ը տեղեկատվության փոխանցման եւ վճարումների կատարման SWIFT վճարային համակարգից անջատելու շուրջ:

Այդ մասին  սոցիալական ցանցում հայտնել է Եվրախորհրդի ղեկավար Շառլ Միշելը: «Պատժամիջոցների այդ փաթեթը ներառում է նաեւ այլ կոշտ միջոցներ. Ռուսաստանի խոշորագույն բանկի՝ «Սբերբանկ»-ի դե-Սվիֆթինգ»,-գրել է Եվրոպական խորհրդի ղեկավարը, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Share