Ֆինանսական

ՊԵԿ. 2022թ. հունվար-մայիս ամիսներին փաստացի հավաքագրվել են 761.8 մլրդ դրամի հարկային եկամուտներ և պետական տուրք

ՊԵԿ-ը տեղեկացնում է, որ 2022 թվականի հունվար-մայիս ամիսների համար նախանշվել էր (պլանավորվել էր) հավաքագրման ենթակա 714.9 մլրդ դրամի հարկային եկամուտներ և պետական տուրք: Ընթացիկ տարվա 5 ամիսներին փաստացի հավաքագրվել է 761.8 մլրդ դրամ, ինչը գերազանցում է նախանշված ցուցանիշը 46.9 մլրդ դրամով (6.6%-ով), իսկ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը` 143.4 մլրդ դրամով  կամ 23.2%-ով: 

Share