Բաժին. Ֆինանսական

Բորսաներ – 01/06/22. Նավթ, թանկարժեք և գունավոր մետաղներ, ԱՄՆ և եվրոպական ինդեքսներ

Նավթի գները նվազել են

Աշխարհի խոշորագույն հումքային բորսաներում հունիսի 1-ին կայացած առևտրային շրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները.

Նյու-Յորքի NYMEХ (New York Merchantile Exchange) բորսայում նավթի WTI (Light Sweet) տեսակի գինը նվազել է 1.73%-ով և կազմել 112.94 դոլար, իսկ Լոնդոնի IСE (InterContinental Exchange Futures) բորսայում նավթի Brent տեսակի գինը նվազել է 1.32%-ով և կազմել 114.26 դոլար:

Չափման միավորը` 1 բարել (158.98 լիտր):

NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են

Նյու-Յորքի NYMEX բորսայում հունիսի 1-ին կայացած առևտրային շրջանի արդյունքում սահմանվել են թանկարժեք մետաղների հետևյալ գները.

Ոսկու ֆյուչերսների գինն աճել է 0.93%-ով և կազմել 1847.00 դոլար, արծաթի ֆյուչերսների գինն աճել է 1.68%-ով և կազմել 21.80 դոլար, իսկ պլատինի ֆյուչերսների գինն աճել է 2.85%-ով և կազմել 988.60 դոլար:

Չափման միավորը` 1 տրոյական ունցիա (31.1 գրամ):

LME. Գունավոր մետաղների գներ

Լոնդոնի մետաղների բորսայում (LME) հունիսի 1-ին կայացած առևտրային շրջանի արդյունքում գունավոր մետաղների առաջիկա երեք ամիսների ֆյուչերսների համար սահմանվել են հետևյալ գները.

Ալյումինի գինը նվազել է 2.19%-ով և կազմել 2726.00 դոլար, պղնձի գինն աճել է 0.55%-ով և կազմել 9499.50 դոլար, կապարի գինը նվազել է 0.60%-ով և կազմել 2169.00 դոլար, նիկելի գինը նվազել է 0.96%-ով և կազմել 28119.00 դոլար, անագի գինն աճել է 0.75%-ով և կազմել 34929.00 դոլար, ցինկի գինը նվազել է 1.25%-ով և կազմել 3864.50 դոլար, մոլիբդենի գինը նվազել է 0.67%-ով և կազմել 39308.37 դոլար, կոբալտի գինը չի փոխվել և կրկին կազմել է 74000.00 դոլար:

Չափման միավորը` 1 տոննա:

Ամերիկյան ինդեքսները նվազել են

ԱՄՆ ֆոնդային բորսաներում հունիսի 1-ին կայացած առևտրային շրջանների արդյունքները հետևյալն են.

Արդյունաբերական Dow Jones ինդեքսը նվազել է 0.54%-ով և կազմել 32813.23 կետ, լայն սպառման շուկաների S&P 500 ինդեքսը նվազել է 0.75%-ով և կազմել 4101.23 կետ, իսկ բարձր տեխնոլոգիաների Nasdaq ինդեքսը նվազել է 0.72%-ով և կազմել 11994.46 կետ:

Եվրոպական ինդեքսներ

Եվրոպական ֆոնդային բորսաներում հունիսի 1-ին կայացած առևտրային շրջանների արդյունքները հետևյալն են.

Գերմանական DAX ինդեքսը նվազել է 0.33%-ով և կազմել 14340.47 կետ, ֆրանսիական CAC 40 ինդեքսը նվազել է 0.77%-ով և կազմել 6418.89 կետ, բրիտանական FTSE ինդեքսը նվազել է 0.98%-ով և կազմել 7532.95 կետ, իսկ ռուսական RTSI ինդեքսն աճել է 1.16%-ով և կազմել 1222.18 կետ:

Share