Լուսանկարը՝ Depositphotos
Հնդկաստանի պահուսի բանկի կառավարչի տեղակալ Ռաբի Սանկարը հայտնել է, որ կենտրոնական բանկերի կողմից թողարկված թվային արժույթները (CBDC) կարող են ժամանակի ընթացքում դուրս մղել այլ կրիպտոարժույթները։
CBDC-ների ճիշտ ներդրումը կբերի ազգային արժույթների առավել արդյունավետ կառավարման, կիջեցնի միջբանկային վճարումների համակարգի ռիսկերը, ինչպես նաև առավել էֆեկտիվ կգործեն միջազգային փոխանցումները։
Սանկարը նշում է, որ CBDC-ն կներդրվի փուլային տարբերակով։ Սկզբում կգործարկվեն փորձնական ծրագրեր և նախագծեր, հետո փուլ առ փուլ CBDC-ի կիրառումը կընդլայնվի։
Հիշեցնենք, որ Հնդկաստանի պահուստի բանկը թվային արժույթների ուսումնասիրության և CBDC ներդրման գործընթացը սկսել է դեռևս 2021թ. սկզբին։
Ֆինանսական տեխնոլոգիաների ոլորտի հրապարակումներն իրականացվում են Ինեկոբանկի աջակցությամբ։