Ֆինանսական

Ռուսաստանը, Թուրքիան և Վենեսուելան կքննարկեն համագործակցությունը վճարային համակարգերի ոլորտում

Թուրքիայի եւ Վենեսուելայի կենտրոնական բանկերի ներկայացուցիչները Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովի ընթացքում Ռուսաստանի հետ կքննարկեն համագործակցությունը վճարայն համակարգերի ոլորտում:

«Թուրքիայի եւ Վենեսուելայի կենտրոնական բանկերի ներկայացուցիչները ռուսաստանյան կողմի հետ միասին կքննարկեն միջազգային համագործակցությունը վճարայն համակարգերի ոլորտում»,-ասված է հիմնադրամի մամուլի տեղեկագրում:

Մայիսի կեսերին Ռուսաստանի բանկի առաջին փոխնախագահ Օլգա Սկորոբոգատովան ասել է, որ կարգավորիչը մտադիր է կենտրոնանալ անդրսահմանային վճարների զարգացման վրա:

Ուկրաինայի շուրջ ստեղծված իրադրության պատճառով միջազգային վճարումների շուկայի առանձին մասնակիցներ դադարեցրել են աշխատանքը ռուսաստանյան շուկայում: Այդպես է վարվել, օրինակ, դրամական փոխանցումների Western Union ամերիկյան համակարգը:

Նաեւ Սկորոբոգատովան ասել է, որ Ռուսաստանի բանկը հույս ունի ամռանը ժողովրդականություն վայելող երկու տուրիստական երկրների հետ համաձայնության հասնել «Միր» քարտի ընդունման շուրջ: Ռուսաստանի «Միր» վճարայն համակարգի քարտերն այժմ ընդունվում են Թուրքիայում, Վիետնամում, Հայաստանում, Բելառուսում, Ղազախստանում, Ղրղզստանում, Տաջիկստանում, Ուզբեկստանում, Հարավային Օսիայում եւ Աբխազիայում: Հոբելյանական 25-րդ՝ Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովը կանցկացվի Սանկտ Պետերբուրգում, հունիսի 15-18-ը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Share