Բաժին. Ֆինանսական

Բորսաներ – 08/06/22. Նավթ, թանկարժեք և գունավոր մետաղներ, ԱՄՆ և եվրոպական ինդեքսներ

Նավթի գներն աճել են

Աշխարհի խոշորագույն հումքային բորսաներում հունիսի 8-ին կայացած առևտրային շրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները.

Նյու-Յորքի NYMEХ (New York Merchantile Exchange) բորսայում նավթի WTI (Light Sweet) տեսակի գինն աճել է 2.23%-ով և կազմել 122.38 դոլար, իսկ Լոնդոնի IСE (InterContinental Exchange Futures) բորսայում նավթի Brent տեսակի գինն աճել է 2.65%-ով և կազմել 123.97 դոլար:

Չափման միավորը` 1 բարել (158.98 լիտր):

NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են

Նյու-Յորքի NYMEX բորսայում հունիսի 8-ին կայացած առևտրային շրջանի արդյունքում սահմանվել են թանկարժեք մետաղների հետևյալ գները.

Ոսկու ֆյուչերսների գինն աճել է 0.48%-ով և կազմել 1857.60 դոլար, արծաթի ֆյուչերսների գինն աճել է 0.14%-ով և կազմել 22.13 դոլար, իսկ պլատինի ֆյուչերսների գինն աճել է 0.10%-ով և կազմել 1008.80 դոլար:

Չափման միավորը` 1 տրոյական ունցիա (31.1 գրամ):

LME. Գունավոր մետաղների գներ

Լոնդոնի մետաղների բորսայում (LME) հունիսի 8-ին կայացած առևտրային շրջանի արդյունքում գունավոր մետաղների առաջիկա երեք ամիսների ֆյուչերսների համար սահմանվել են հետևյալ գները.

Ալյումինի գինն աճել է 1.46%-ով և կազմել 2819.00 դոլար, պղնձի գինն աճել է 0.32%-ով և կազմել 9730.00 դոլար, կապարի գինն աճել է 0.40%-ով և կազմել 2232.50 դոլար, նիկելի գինը նվազել է 2.12%-ով և կազմել 28855.00 դոլար, անագի գինն աճել է 2.85%-ով և կազմել 37100.00 դոլար, ցինկի գինն աճել է 0.65%-ով և կազմել 3821.50 դոլար, մոլիբդենի գինը նվազել է 1.03%-ով և կազմել 38184.02 դոլար, կոբալտի գինը չի փոխվել և կրկին կազմել է 72900.00 դոլար:

Չափման միավորը` 1 տոննա:

Ամերիկյան ինդեքսները նվազել են

ԱՄՆ ֆոնդային բորսաներում հունիսի 8-ին կայացած առևտրային շրջանների արդյունքները հետևյալն են.

Արդյունաբերական Dow Jones ինդեքսը նվազել է 0.81%-ով և կազմել 32910.90 կետ, լայն սպառման շուկաների S&P 500 ինդեքսը նվազել է 1.08%-ով և կազմել 4115.77 կետ, իսկ բարձր տեխնոլոգիաների Nasdaq ինդեքսը նվազել է 0.73%-ով և կազմել 12086.27 կետ:

Եվրոպական ինդեքսներ

Եվրոպական ֆոնդային բորսաներում հունիսի 8-ին կայացած առևտրային շրջանների արդյունքները հետևյալն են.

Գերմանական DAX ինդեքսը նվազել է 0.76%-ով և կազմել 14445.99 կետ, ֆրանսիական CAC 40 ինդեքսը նվազել է 0.80%-ով և կազմել 6448.63 կետ, բրիտանական FTSE ինդեքսը նվազել է 0.08%-ով և կազմել 7593.00 կետ, իսկ ռուսական RTSI ինդեքսն աճել է 4.30%-ով և կազմել 1231.25 կետ:

Share