Բաժին. Ֆինանսական

Կենտրոնական բանկ. Պաշտոնական պահուստային ակտիվները կազմել են 3.07 մլրդ դոլար

ՀՀ կենտրոնական բանկի հրապարակած տվյալների համաձայն 2022թ. ապրիլի դրությամբ ՀՀ պաշտոնական պահուստային ակտիվները կազմել է 3,068.4 մլն դոլար, որից արտաքին պահուստային ակտիվներ՝ ազատ փոխարկելի արժույթով՝ 3,016.9 մլն դոլար։

Պահուտսային ակտիվներում արժեթղթերի ծավալը կազմել է 1,563.3 մլն դոլար, իսկ կանխիկ արտարժույթն ու ավանդները՝ 1,453.6 մլն դոլար։

ԱՄՀ ՀՓԻ-ների ծավալը կազմել է 49.8 մլն դոլար և այլն պահուստային ակտիվները՝ 1.7 մլն դոլար։

Share