Ֆինանսական

2021 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը կքննարկվի ԱԺ լիագումար նիստում

ՀՀ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել 2021 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությանը:

Ըստ ֆինանսների նախարարի՝ տարվա ընթացքում զարգացումները եղել են կանխատեսվածից ավելի բարենպաստ: Սկզբնապես նախատեսված 3,2 տոկոս տնտեսական աճի փոխարեն տարվա փաստացի տնտեսական աճը կազմել է 5,7 տոկոս:

Նախորդ տարում հարկային եկամուտները կազմել են 1 տրիլիոն 587 միլիարդ դրամ կամ ՀՆԱ-ի 22,7 տոկոսը, դրանք 2020 թվականի նկատմամբ բարելավված էին 0,3 տոկոսային կետով: 2021-ին եղել է 2 տրիլիոն 4 միլիարդ դրամ փաստացի ծախս, որից ընթացիկ մասը 1 տրիլիոն 786 միլիարդ դրամ է, կապիտալ մասը՝ 218 միլիարդ:

2020-ին պետական պարտքն աճել էր՝ 2019-ի համեմատ աճելով 13,4 տոկոսային կետով, հասնելով ՀՆԱ-ի 63,5 տոկոսին: 2021-ին ցուցանիշը կազմել է ՀՆԱ-ի 60,3 տոկոսը:

Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացության արդյունքում 2021-ի պետբյուջեի կատարման հաշվետվությունը մտնում է ԱԺ լիագումար նիստի օրակարգ:

Share