Բաժին. Ֆինանսական

Կենտրոնական բանկերը Քենիայում և Նիգերիայում բացասաբար են վերաբերվում կրիպտոարժույթներին

Քենիայի և Նիգերիայի կենտրոնական բանկերը նշել են, որ կենտրոնական բանկի թվային արժույթները (CBDC) կարող են լուծել ֆինանսական կայունության առումով կրիպտոարժույթներից ռիսկերը, գրում է Reuters-ը: Սա ներառում է աղքատներին ֆինանսական համակարգ բերելը և գործարքային ծախսերի կրճատումը:

Նիգերիայի eNaira թվային արժույթը, որը թողարկվել է հոկտեմբերին, կարող է օժանդակել ներառական պրոցեսը: Զեկույցում նշվում է, որ արժույթը թերահավատությամբ է ընդունվել ինչպես կրիպտո օգտագործողների, այնպես էլ ոլորտի մասնակիցների կողմից: Նիգերիայի կենտրոնական բանկի փոխնահանգապետ Քինգսլի Օբիորան չի բացահայտել քոյնի կիրառման մասշտաբը:

Եվ միևնույն ժամանակ, ըստ տեղեկությունների, Քենիան դիտարկում է իր սեփական թվային արժույթը թողարկել՝ օգնելու նվազեցնել միջսահմանային վճարումների և այլ գործարքների ծախսերը:

Reuters-ը հայտնել է, որ երկու կենտրոնական բանկերն էլ քննադատորեն են մոտենում կրիպտոյին: Օբիորան, օրինակ, ասել է, որ կրիպտոարժույթները բավականաչափ կայուն չեն՝ մեջբերելով անկայունությունը որպես ապագա օգտագործման հնարավոր գործոն:

Սա տեղի ունեցավ այն բանից հետո, երբ կրիպտոակտիվները լայնորեն կիրառվեցին Նիգերիայում՝ հակադրվելով անցյալ տարվա փետրվարից ի վեր բանկերի կողմից դրանց հետ աշխատելու արգելքին: Եվ դրանք նույն կերպ հաջողություն են գրանցել նաև Քենիայում:

Միջազգային հաշվարկների բանկի (BIS) զեկույցում ասվում է, որ իր կողմից հետազոտված կենտրոնական բանկերի առնվազն 90%-ը դիտարկում է իր սեփական CBDC-ի ստեղծումը:

Համաշխարհային տնտեսության 90%-ը ներկայացնող երկրներից հարցված 81 բանկերի շուրջ ⅔-ն ակտիվորեն աշխատում է որևէ կրիպտոարժույթի վրա կամ առնվազն փորձարկումներ է իրականացնում:

Զեկույցում նշվում է, որ CBDC-ների նկատմամբ հետաքրքրությունը առաջացել է ներքին վճարումները ավելի արդյունավետ դարձնելու և ֆինանսական կայունությունն ապահովելու ցանկությունից դրդված: Այս առումով կարևոր է նաև ընդգծել միջսահմանային վճարումների ավելի շատ հնարավորությունները՝ շրջանցելով գործարքների երկար շղթաները:

Ֆինանսական տեխնոլոգիաների ոլորտի հրապարակումներն իրականացվում են Ինեկոբանկի աջակցությամբ։

Share