Բաժին. Ֆինանսական

Բորսաներ – 15/06/22. Նավթ, թանկարժեք և գունավոր մետաղներ, ԱՄՆ և եվրոպական ինդեքսներ

Նավթի գները նվազել են

Աշխարհի խոշորագույն հումքային բորսաներում հունիսի 15-ին կայացած առևտրային շրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները.

Նյու-Յորքի NYMEХ (New York Merchantile Exchange) բորսայում նավթի WTI (Light Sweet) տեսակի գինը նվազել է 2.51%-ով և կազմել 116.06 դոլար, իսկ Լոնդոնի IСE (InterContinental Exchange Futures) բորսայում նավթի Brent տեսակի գինը նվազել է 1.86%-ով և կազմել 119.07 դոլար:

Չափման միավորը` 1 բարել (158.98 լիտր):

NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են

Նյու-Յորքի NYMEX բորսայում հունիսի 15-ին կայացած առևտրային շրջանի արդյունքում սահմանվել են թանկարժեք մետաղների հետևյալ գները.

Ոսկու ֆյուչերսների գինն աճել է 0.85%-ով և կազմել 1832.20 դոլար, արծաթի ֆյուչերսների գինն աճել է 2.46%-ով և կազմել 21.65 դոլար, իսկ պլատինի ֆյուչերսների գինն աճել է 1.61%-ով և կազմել 935.10 դոլար:

Չափման միավորը` 1 տրոյական ունցիա (31.1 գրամ):

LME. Գունավոր մետաղների գներ

Լոնդոնի մետաղների բորսայում (LME) հունիսի 15-ին կայացած առևտրային շրջանի արդյունքում գունավոր մետաղների առաջիկա երեք ամիսների ֆյուչերսների համար սահմանվել են հետևյալ գները.

Ալյումինի գինն աճել է 0.88%-ով և կազմել 2592.50 դոլար, պղնձի գինը նվազել է 0.01%-ով և կազմել 9230.00 դոլար, կապարի գինն աճել է 0.07%-ով և կազմել 2077.00 դոլար, նիկելի գինն աճել է 2.37%-ով և կազմել 25857.00 դոլար, անագի գինն աճել է 4.35%-ով և կազմել 32444.00 դոլար, ցինկի գինն աճել է 1.29%-ով և կազմել 3643.00 դոլար, մոլիբդենի գինն աճել է 0.29%-ով և կազմել 37897.42 դոլար, կոբալտի գինը չի փոխվել և կրկին կազմել է 72415.00 դոլար:

Չափման միավորը` 1 տոննա:

Ամերիկյան ինդեքսներն աճել են

ԱՄՆ ֆոնդային բորսաներում հունիսի 15-ին կայացած առևտրային շրջանների արդյունքները հետևյալն են.

Արդյունաբերական Dow Jones ինդեքսն աճել է 1.00%-ով և կազմել 30668.53 կետ, լայն սպառման շուկաների S&P 500 ինդեքսն աճել է 1.46%-ով և կազմել 3789.99 կետ, իսկ բարձր տեխնոլոգիաների Nasdaq ինդեքսն աճել է 2.50%-ով և կազմել 11099.15 կետ:

Եվրոպական ինդեքսներն աճել են

Եվրոպական ֆոնդային բորսաներում հունիսի 15-ին կայացած առևտրային շրջանների արդյունքները հետևյալն են.

Գերմանական DAX ինդեքսն աճել է 1.36%-ով և կազմել 13485.29 կետ, ֆրանսիական CAC 40 ինդեքսն աճել է 1.35%-ով և կազմել 6030.13 կետ, բրիտանական FTSE ինդեքսն աճել է 1.20%-ով և կազմել 7273.41 կետ, իսկ ռուսական RTSI ինդեքսն աճել է 0.58%-ով և կազմել 1280.38 կետ:

Share