Բաժին. Ֆինանսական

Բորսաներ – 16/06/22. Նավթ, թանկարժեք և գունավոր մետաղներ, ԱՄՆ և եվրոպական ինդեքսներ

Նավթի գներն աճել են

Աշխարհի խոշորագույն հումքային բորսաներում հունիսի 16-ին կայացած առևտրային շրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները.

Նյու-Յորքի NYMEХ (New York Merchantile Exchange) բորսայում նավթի WTI (Light Sweet) տեսակի գինն աճել է 0.78%-ով և կազմել 116.96 դոլար, իսկ Լոնդոնի IСE (InterContinental Exchange Futures) բորսայում նավթի Brent տեսակի գինն աճել է 0.10%-ով և կազմել 119.19 դոլար:

Չափման միավորը` 1 բարել (158.98 լիտր):

NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են

Նյու-Յորքի NYMEX բորսայում հունիսի 16-ին կայացած առևտրային շրջանի արդյունքում սահմանվել են թանկարժեք մետաղների հետևյալ գները.

Ոսկու ֆյուչերսների գինն աճել է 0.91%-ով և կազմել 1848.90 դոլար, արծաթի ֆյուչերսների գինն աճել է 1.11%-ով և կազմել 21.89 դոլար, իսկ պլատինի ֆյուչերսների գինն աճել է 1.28%-ով և կազմել 947.10 դոլար:

Չափման միավորը` 1 տրոյական ունցիա (31.1 գրամ):

LME. Գունավոր մետաղների գներ

Լոնդոնի մետաղների բորսայում (LME) հունիսի 16-ին կայացած առևտրային շրջանի արդյունքում գունավոր մետաղների առաջիկա երեք ամիսների ֆյուչերսների համար սահմանվել են հետևյալ գները.

Ալյումինի գինը նվազել է 3.39%-ով և կազմել 2504.50 դոլար, պղնձի գինը նվազել է 1.68%-ով և կազմել 9074.50 դոլար, կապարի գինն աճել է 1.16%-ով և կազմել 2101.00 դոլար, նիկելի գինը նվազել է 2.31%-ով և կազմել 25259.00 դոլար, անագի գինը նվազել է 1.37%-ով և կազմել 32000.00 դոլար, ցինկի գինը նվազել է 1.80%-ով և կազմել 3577.50 դոլար, մոլիբդենի գինն աճել է 0.35%-ով և կազմել 38029.70 դոլար, կոբալտի գինը չի փոխվել և կրկին կազմել է 72415.00 դոլար:

Չափման միավորը` 1 տոննա:

Ամերիկյան ինդեքսները նվազել են

ԱՄՆ ֆոնդային բորսաներում հունիսի 16-ին կայացած առևտրային շրջանների արդյունքները հետևյալն են.

Արդյունաբերական Dow Jones ինդեքսը նվազել է 2.42%-ով և կազմել 29927.07 կետ, լայն սպառման շուկաների S&P 500 ինդեքսը նվազել է 3.25%-ով և կազմել 3666.77 կետ, իսկ բարձր տեխնոլոգիաների Nasdaq ինդեքսը նվազել է 4.08%-ով և կազմել 10646.10 կետ:

Եվրոպական ինդեքսներ

Եվրոպական ֆոնդային բորսաներում հունիսի 16-ին կայացած առևտրային շրջանների արդյունքները հետևյալն են.

Գերմանական DAX ինդեքսը նվազել է 3.31%-ով և կազմել 13038.49 կետ, ֆրանսիական CAC 40 ինդեքսը նվազել է 2.39%-ով և կազմել 5886.24 կետ, բրիտանական FTSE ինդեքսը նվազել է 3.14%-ով և կազմել 7044.98 կետ, իսկ ռուսական RTSI ինդեքսն աճել է 2.84%-ով և կազմել 1316.75 կետ:

Share