Բաժին. Ֆինանսական

Բորսաներ – 21/06/22. Նավթ, թանկարժեք և գունավոր մետաղներ, ԱՄՆ և եվրոպական ինդեքսներ

Նավթի գները նվազել են

Աշխարհի խոշորագույն հումքային բորսաներում հունիսի 21-ին կայացած առևտրային շրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները.

Նյու-Յորքի NYMEХ (New York Merchantile Exchange) բորսայում նավթի WTI (Light Sweet) տեսակի գինը նվազել է 1.21%-ով և կազմել 110.65 դոլար, իսկ Լոնդոնի IСE (InterContinental Exchange Futures) բորսայում նավթի Brent տեսակի գինը նվազել է 3.67%-ով և կազմել 110.97 դոլար:

Չափման միավորը` 1 բարել (158.98 լիտր):

NYMEX. Թանկարժեք մետաղների գները նվազել են

Նյու-Յորքի NYMEX բորսայում հունիսի 21-ին կայացած առևտրային շրջանի արդյունքում սահմանվել են թանկարժեք մետաղների հետևյալ գները.

Ոսկու ֆյուչերսների գինը նվազել է 0.69%-ով և կազմել 1829.50 դոլար, արծաթի ֆյուչերսների գինը նվազել է 1.25%-ով և կազմել 21.40 դոլար, իսկ պլատինի ֆյուչերսների գինը նվազել է 0.30%-ով և կազմել 933.10 դոլար:

Չափման միավորը` 1 տրոյական ունցիա (31.1 գրամ):

LME. Գունավոր մետաղների գներ

Լոնդոնի մետաղների բորսայում (LME) հունիսի 21-ին կայացած առևտրային շրջանի արդյունքում գունավոր մետաղների առաջիկա երեք ամիսների ֆյուչերսների համար սահմանվել են հետևյալ գները.

Ալյումինի գինն աճել է 0.26%-ով և կազմել 2533.50 դոլար, պղնձի գինն աճել է 0.19%-ով և կազմել 8995.00 դոլար, կապարի գինը նվազել է 0.15%-ով և կազմել 2065.50 դոլար, նիկելի գինն աճել է 0.82%-ով և կազմել 25949.00 դոլար, անագի գինն աճել է 1.75%-ով և կազմել 31339.00 դոլար, ցինկի գինն աճել է 2.12%-ով և կազմել 3592.00 դոլար, մոլիբդենի գինն աճել է 0.23%-ով և կազմել 38426.53 դոլար, կոբալտի գինը չի փոխվել և կրկին կազմել է 72400.00 դոլար:

Չափման միավորը` 1 տոննա:

Ամերիկյան ինդեքսներն աճել են

ԱՄՆ ֆոնդային բորսաներում հունիսի 21-ին կայացած առևտրային շրջանների արդյունքները հետևյալն են.

Արդյունաբերական Dow Jones ինդեքսն աճել է 2.15%-ով և կազմել 30530.25 կետ, լայն սպառման շուկաների S&P 500 ինդեքսն աճել է 2.45%-ով և կազմել 3764.79 կետ, իսկ բարձր տեխնոլոգիաների Nasdaq ինդեքսն աճել է 2.51%-ով և կազմել 11069.30 կետ:

Եվրոպական ինդեքսներն աճել են

Եվրոպական ֆոնդային բորսաներում հունիսի 21-ին կայացած առևտրային շրջանների արդյունքները հետևյալն են.

Գերմանական DAX ինդեքսն աճել է 0.20%-ով և կազմել 13292.40 կետ, ֆրանսիական CAC 40 ինդեքսն աճել է 0.75%-ով և կազմել 5964.66 կետ, բրիտանական FTSE ինդեքսն աճել է 0.42%-ով և կազմել 7152.05 կետ, իսկ ռուսական RTSI ինդեքսն աճել է 1.65%-ով և կազմել 1379.97 կետ:

Share