Բաժին. Ֆինանսական

ՌԴ Կենտրոնական բանկը և բանկիրները փոխարինող են փնտրում Apple Pay-ին և Google Pay-ին

Կենտրոնական բանկի նախագահի առաջին տեղակալ Օլգա Սկորոբոգատովան Սանկտ Պետերբուրգի Միջազգային Տնտեսական Ֆորում հայտարարել է, որ կարգավորիչը բանկերի հետ քննարկում է միասնական վճարային հավելվածի ստեղծման հարցը։ Խնդիրն այն է, որ անհրաժեշտ է հավելված, որին կարելի է կցել Visa և Mastercard քարտերը: Այսօր Ռուսաստանի Դաշնությունում տվյալ քարտերով կարող են վճարել ապրանքների և ծառայությունների համար, բայց չկա ոչ մի համատարած վճարային ծառայություն, որը թույլ է տալիս դա անել սմարթֆոնի միջոցով, որին ռուսներն արդեն սովոր են: Մարտին պարզվեց, որ ApplePay-ը և GooglePay-ը գործնականում անհասանելի են ռուս օգտատերերի համար, SamsungPay-ը թույլ է տալիս կապել միայն Mir քարտերը: Գործող SberPay կամ Tinkoff-Pay ծառայություններն աշխատում են առցանց խանութներում, սակայն ոչ դրամարկղերում և տերմինալներում, իսկ առաջինը հասանելի չէ Apple սարքերում:

Այսօր հայտնի դարձավ նաև, որ ՎՏԲ-ն նախատեսում է Telegram-ում լիարժեք բանկ ստեղծել։ Այս մասին ասել է ՎՏԲ-ի խորհրդի անդամ Սվյատոսլավ Օստրովսկին։ Նոր թվային բանկը կգործարկվի Telegram-ում արդեն իսկ գոյություն ունեցող ՎՏԲ-ի չատ-բոտի հիման վրա։ Նրա օգնությամբ հաճախորդները կկարողանան ստուգել մնացորդը, ստանալ բանկային պրոդուկտների մասին տեղեկություններ, կատարել ամենատարածված տեսակի փոխանցումներ և վճարումներ։ Ապագայում ՎՏԲ-ն դրան կավելացնի նոր գործառույթներ՝ կախված օգտատերերի ցանկություններից, այնուհետև Telegram-ի ֆունկցիոնալությունը կտանի լիարժեք բջջային հավելվածի, նշել է Օստրովսկին։ Ալֆա-Բանկը, որը գտնվում է նույն սանկցիաների տակ, նույնպես ծրագրում է մոտ ապագայում առաջխաղացնել իր թվային բանկը Telegram-ում։ Նմանատիպ ֆունկցիոնալությունը մասամբ ներդրված է ՄՏՍ բանկում:

Ֆինանսական տեխնոլոգիաների ոլորտի հրապարակումներն իրականացվում են Ինեկոբանկի աջակցությամբ։

Share