Բաժին. Ֆինանսական

CBDC սպառնում են սթեյբլքոիններին, այլ ոչ թե բիթքոինին

CBDC (Կենտրոնական բանկերի թվային արժույթ) ուղղակիորեն չեն սպառնում ապակենտրոնացված կրիպտոարժույթներին, ավելի շատ նրանք նպատակ ունեն կանխել սթեյբլքոինների հետ կապված ռիսկերը։ Այս մասին հայտնել է ARK36 կրիպտոֆոնդի գործադիր տնօրեն Միկել Մորհը՝ գրում է Cointelegraph-ը։

Թոփ-մենեջերը բացատրել է, որ ապակենտրոնացված թվային ակտիվների օգտագործման տարբերակները և առաջարկները «հիմնականում սովորական գործարքների շրջանակներից դուրս են»։

Ֆինանսիստը վկայակոչել է Դաշնային պահուստների համակարգի ղեկավար Ջերոմ Պաուելի ելույթը, որում նա թույլատրել է «լավ կարգավորվող մասնավոր սթեյբլքոիների և թվային դոլարների գոյությունը»։

Մորհը վստահություն է հայտնել, որ նմանատիպ մոտեցում կարող են որդեգրել և այլ երկրներում, մանսավորապես Սինգապուրում։ Նրա կարծիքով՝ CBDC-ի ներդրումը կարող է նույնիսկ «խթանել ոչ սուվերեն կրիպտոարժույթների և բլոքչեյն-տեխնոլոգիաների տարածումը»։

Վերջին հանգամանքը չի հերքում «կայուն մետաղադրամների» և ազգային թվային արժույթների միջև ապագա մրցակցության փաստը։

«CBDC կարող է նվազեցնել սթեյբլքոինների դերը և պահանջարկը այն պայմանով, որ դրանց համար կա շուկա։ Սաավելի շատ վերաբերում է ԱՄՆ-ին, քան թե Սինգապուրին։»,- պարզաբանել է Մորհը։ 

Օրերս այդ երկրի դրամավարկային քաղաքականության ֆինանսական տեխնոլոգիաների գծով գլխավոր մասնագետ Սոպնենդ Մոնհաթին կասկած է հայտնել մասնավոր կրիպտոարժույթների արժեքի հետ կապված։ Նա կանխատեսել է պետության կողմից աջակցություն ստացող այլընտրանքի ստեղծումը երեք տարիների ընթացքում։

ARK36 կրիպտոֆոնդի գործադիր տնօրենը Կենտրոնական բանկի «անողոք դաժան» լինելու մասին պաշտոնյայի հայտարարությունները կապել է կրիպտոարժութային ոլորտի ցանկացած «վատ պահվածքի», ինչպես նաև Terra-ի անկման և Three Arrows Capital-ի իրացվելիության խնդիրների հետ: Վերջինը գրանցվել է Սինգապուրում։

Հիշեցնենք, որ  SkyBridge Capital-ի ղեկավար Էնթոնի Սկարամուչին տեղի ունեցածին վերաբերվել է փիլիսոփայորեն։ Ֆինանսիստը հայտնել է, որ «հեշտ գումարների» շրջանում, նախկինում ոլորտի երիտասարդ ներկայացուցիչները նույնպես «կորցնում էին ադեկվատությունը»։

Ֆինանսական տեխնոլոգիաների ոլորտի հրապարակումներն իրականացվում են Ինեկոբանկի աջակցությամբ։

Share